Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Կառավարության օրակարգում է զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցության ծրագիրը

Ի՞նչ կա կառավարության օգոստոսի 12-ի նիստի օրակարգում

Կառավարությունը ցանկանում է աջակցել ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին կամ նրանց հավասարեցված անձանց աշխատանքի ընդունած գործատուին։

Նախագծի ընդունման դեպքում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար գործատուին կտրամադրվի՝
աջակցություն՝ այդ անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100,000 դրամի չափով,
գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում՝միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500,000 դրամի չափով:

‼ Միջոցառման շրջանակներում գործատու են համարվելու միայն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի հետ համագործակցող և թափուր աշխատատեղի հայտ ներկայացրած գործատուները։

Նախագիծը հանրային քննարկման չի ներկայացվել։

Նախագիծը կարող եք գտնել e-gov.am կայքի «Կառավարության նիստի օրակարգ» բաժնում։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։