Արխիվային հայտարարություն։ Այստեղ նշված ժամկետները վերաբերում են սկզբնական հրապարակման ժամանակաշրջանին։
Հանրային քննարկման է ներկայացվել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագրի նախագիծը։ Այս փաստաթղթով են ամրագրվում այն գործողությունները, որոնք կառավարությունը պետք է իրականացնի հաջորդ տարում։
Ձեր առաջարկությունները կարող եք ներկայացնել այստեղ — Առնչվող նյութը
Եթե դժվարանում եք Ձեր մտքերը շարադրել իրավական ակտերին բնորոշ լեզվով, մենք կարող ենք օգնել Ձեզ այդ հարցում։ Կարող եք մեր էջին ուղարկել նախնական գաղափարը, համատեղ քննարկման արդյունքում այն կձևակերպենք որպես առաջարկ, որից հետո կկարողանաք ուղարկել e-draft.am կայքի միջոցով։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
