hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Տվյալներ. Հայաստանի բուհերի հաշմանդամություն ունեցող ուսանողները

Տվյալներ. Հայաստանի բուհերի հաշմանդամություն ունեցող ուսանողները

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ներկայացնում է Հայաստանում գործող պետական բուհերում և պետական մասնակցությամբ (ոչ ամբողջական ցանկ) բուհերում հաշմանդամություն ունեցող անձանց թիվն՝ ըստ կրթական ծրագրի և ուսանողների սեռի։ 

Տվյալները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. սեպտեմբերի 8-ի գրության։ 

Ներքոհիշյալ բուհերում սովորում է հաշմանդամություն ունեցող 265 ուսանող։ Հաշմանդամություն ունեցող ուսանողների թվով առաջատարը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է։ Այնտեղ սովորում է 34 ուսանող։ Հաջորդում են Երևանի պետական համալսարանը (31 ուսանող) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (26 ուսանող): Պետության մասնակցությամբ բուհերից առաջատարը Հայաստանի ամերիկյան համալսարանն է՝ 21 ուսանող։

Հաշմանդամություն ունեցող ասպիրանտների թիվն ընդամենը 2-ն է։ Նրանցից մեկը սովորում է Երևանի պետական համալսարանում, իսկ մյուսը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։

 

Հաշմանդամություն ունեցող ուսանողների միայն 28%-ն են կանայք՝ 75 ուսանող։ Նրանց գերակշիռ մեծամասնությունը սովորում է բակալավրի ծրագրում՝ 62 ուսանող։ 8 կին սովորում է մագիստրատուրայում, 5-ը` կլինիկական օրդինատուրայում։ Հաշմանդամություն ունեցող կին ասպիրանտներ չկան։ Հաշմանդամություն ունեցող կին ուսանողների թվով առաջատարը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է՝ 22 ուսանող։ 

 

Բեռնել տվյալները XLSX-ով

12.09.2021

Հոդված 24

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են