hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Տպիչի և դյուրակիր համակարգչի գնային առաջարկների ներկայացման հրավեր

Տպիչի և դյուրակիր համակարգչի գնային առաջարկների ներկայացման հրավեր

Մրցույթի կոդ (21-001)

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն իր կարիքների համար հրավիրում է ընկերություններին՝ ներկայացնելու բազմաֆունկցիոնալ տպիչի և դյուրակիր համակարգչի գնային առաջարկներ։ 

Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակը ներկայացված են հավելվածում։ Դուք կարող եք գնային առաջարկ ներկայացնել սույն հրավերում ցանկացած տողի կամ բոլորի համար:

Գնային առաջարկի փաթեթը պետք է ներառի հետևալը՝ 

  1. Կազմակերպության տվյալները (տե՛ս հավելված 2-ը)
  2. Գնային առաջարկ (տե՛ս հավելված 3-ը)
  3. Համապատասխան տեխնիկական կամ այլ փաստաթղթեր (ըստ անհրաժեշտության):

Մատակարարի ընտրությունը կիրականացվի՝ հիմք ընդունելով ապրանքի տեխնիկական բնութագրում նշված պահանջներին համապատասխանությունը, առաջարկվող գինը, ժամկետները և այլն:

Այն առաջարկները, որոնք տեխնիկական բնութագրում նշված պահանջներից նվազ պահանջներով ապրանք կառաջարկեն, կարող են մերժվել որպես տեխնիկական պայմաններին չհամապատասխանող։ 

Գնային առաջարկը պետք է ներկայացնել ՀՀ դրամով (ԱԱՀ-ն ներառյալ և առանց)։ Գները պետք է լինեն հաստատուն և ենթակա չլինեն որևէ փոփոխման գնային առաջարկի ներկայացման պահից մինչև մատակարարումը։ Մատակարարված ապրանքը պետք է ունենա երաշխիք՝ սկսած մատակարարման պահից։ 

Ապրանքների համար վճարումները կիրականացվեն ապրանքները ձեռք բերելուց հետո՝ բանկային հաշվին փոխանցման եղանակով: Մատակարարի պահանջով կարող է վճարվել նախապես, բայց ոչ ավելի, քան ապրանքների գումարի 50 տոկոսը՝ համապատասխան կանխավճարային հաշվի հիման վրա։

Փաստաղթերն անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 22-ը ներկայացնել էլեկտրոնային (կնքված, ստորագրված և pdf ձևաչափով) տարբերակով՝ ուղարկելով info@dra.am հասցեին: Նամակի թեմայի տողում պետք է նշել «RFP 21-001» բառերը։

Վերջնաժամկետից ուշ ուղարկված հայտերը չեն դիտարկվի: 

Հարցերի դեպքում կարող եք գրել info@dra.am էլ. փոստի հասցեին կամ զանգել +374 77 400 350 հեռախոսահամարով:

Հավասար պայմաններում նախապատվությունը կտրվի այն ընկերություններին, որոնք ունեն հաշմանդամություն ունեցող աշխատողներ և ապահվում են նրանց համար հավասար պայմաններ կամ իրականացնում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը։ Ցանկության դեպքում այս մասին մատակարարող ընկերությունը կարող է նշել հավելված 2-ի համապատասխան տողում։

 

Հավելված

 

Ապրանքների գնումն անհրաժեշտ է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդյունավետ և լիարժեք մասնակցություն քաղաքականության մշակմանը և մոնիթորինգին» ծրագրի իրականացման համար։ Ծրագրի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի մասնակցային մշակման և իրականացման մոնիթորինգի և գնահատման միջոցով։

Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

 

 

09.07.2021

Գնում

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են