«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն հայերեն է թարգմանել Վաշինգտոնի խմբի՝ ֆունկցիաների վերաբերյալ կարճ հարցերի հավաքածուն։
2022 թվականի օգոստոսին Վաշինգտոնի խմբի հետ համատեղ մենք կազմակերպել էինք դասընթաց հաշմանդամություն ունեցող անձանց և հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, որի ժամանակ ներկայացվել է նաև այս հավաքածուի կիրառման հնարավորությունները։
Սա ոչ պաշտոնական թարգմանություն է և իրականացվել է կազմակերպության նախաձեռնությամբ։
Պաշտոնական տարբերակը կարող եք գտնել Վաշինգտոնի խմբի կայքում։
Վաշինգտոնի խումբ
Ֆունկցիաների վերաբերյալ հարցերի կարճ հավաքածու
Ներածություն
Վաշինգտոնի խմբի՝ ֆունկցիոների վերաբերյալ հարցերի կարճ հավաքածուն մշակվել, փորձակվել և ընդունվել է Հաշմանդամության վիճակագրության հարցերով Վաշինգտոնի խմբի կողմից: Հարցերն արտացոլում են հաշմանդամության հայեցակարգման առաջընթացը և որպես հայեցակարգային շրջանակ օգտագործում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգումը (ՖՄԴ):
Այս հավաքածուն նախատեսված է մարդահամարների և հարցումների ժամանակ օգտագործելու համար: Շատ երկրներում տասնամյա մարդահամարը կարող է լինել բնակչության վրա հիմնված տվյալների հավաքագրման միակ կամ ամենահուսալի միջոցը. և մարդահամարի ձևաչափին բնորոշ սահմանափակումների պատճառով մոդուլը պետք է կարճ և խնայող լիներ: Մոդուլի հակիրճությունը՝ վեց հարց, նաև հարմար է ավելի մեծ հետազոտություններում ներառելու և արդյունքների ցուցանիշները ըստ հաշմանդամության կարգավիճակի բաժանելու համար:
Միջազգային համադրելիությունը առավելագույնի հասցնելու համար հավաքածուն տվյալներ է ստանում այն դժվարությունների մասին, որոնք անձը կարող է ունենալ հիմնական ֆունկցիոնալության գործունեություն իրականացնելիս, որոնք վերաբերում են բոլոր մշակույթների և հասարակությունների և բոլոր ազգությունների մարդկանց և, հետևաբար, համընդհանուր կիրառելի են: Հաշվի առնելով մոդուլը կարճ պահելու անհրաժեշտությունը, յուրաքանչյուր ֆունկցիոնալ տիրույթում ներառված է մեկ հարց: Հարցերի վերջնական հավաքածուն ներառում է հարցեր տեսնելու, լսելու, քայլելու կամ աստիճաններով բարձրանալու, հիշելու կամ կենտրոնանալու, ինքնասպասարկման և հաղորդակցման (արտահայտիչ և ընկալունակ) դժվարությունների մասին:
Հարցերը նախատեսված են 5 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության մասին տեղեկություններ հավաքելու համար՝ երեխաների դեպքում տեղեկություն տրամադրող բանիմաց վստահված անձի մասնակցությամբ: Հավաքածուն հատուկ նախագծված չէ երեխաների համար օգտագործելու համար, քանի որ այն չի ներառում երեխաների զարգացման հիմնական ասպեկտները, որոնք կարևոր են երեխաների մոտ հաշմանդամության բացահայտման համար, և որոշ ոլորտների ձևակերպումները կարող են համապատասխան (կամ հարմար չլինել) երեխաների և դեռահասների համար: Վաշինգտոնի խմբի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի մանկական ֆունկցիոնալության մոդուլը նախատեսված է երեխաների հաշմանդամության հայտնաբերման և չափման կարիքները բավարարելու համար:
Վաշինգտոնի խմբի կայքը [http://www.washingtongroup-disability.com/] պարունակում է օժանդակ փաստաթղթեր, ներառյալ թարգմանության, ճանաչողական թեստավորման համար տեղեկություններ, հարցերի բնութագրեր և հարցազրույցի վարչարարության ուղեցույց, ինչպես նաև վերլուծական ուղեցույցներ, ներառյալ SPSS, SAS և STATA շարահյուսությունները:
Կարևոր է նշել, որ յուրաքանչյուր հարց ունի պատասխանների չորս կատեգորիա, որոնք պետք է կարդալ յուրաքանչյուր հարցից հետո:
Վաշինգտոնի խմբի՝ Ֆունկցիաների վերաբերյալ հարցերի կարճ հավաքածու
Նախաբան.
Ծանոթագրություն. Ներածության նպատակն է ծառայել որպես անցում մարդահամարի կամ հետազոտության գործիքի հարցերից, որոնք վերաբերում են այլ առարկաների հետաքննության այս նոր ոլորտ, և պատասխանողին կենտրոնացնել այն դժվարությունների վրա, որոնք նրանք կարող են ունենալ հիմնական գործողություններ կատարելիս:
Ներածական հայտարարության օգտագործումը կարող է անհրաժեշտ չլինել բոլոր իրավիճակներում, հատկապես, եթե հայտարարությունը ներառելը կարող է ընդհատել հարցերի վարման հոսքը:
Հարցազրուցավարը կարդում է. «Հաջորդ հարցերը որոշակի գործողություններ կատարելու դժվարությունների մասին են»:
ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆ
VIS_SS
[Դուք/անձը] [ունե՞ք/ունի՞] տեսնելու դժվարություն, անգամ եթե ակնոց է կրում։ Դուք կասեիք…[Կարդացեք պատասխանների կատեգորիաները]
- [Չունեմ/Չունի] որևէ դժվարություն
- [Ունեմ/Ունի] մի քիչ դժվարություն
- [Ունեմ/Ունի] շատ դժվարություն
- Ընդհանրապես [չեմ/չի] կարող
ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆ
HEAR_SS
[Դուք/անձը] [ունե՞ք/ունի՞] լսելու դժվարություն, անգամ եթե լսողական սարք է կրում։ Դուք կասեիք…[Կարդացեք պատասխանների կատեգորիաները]
- [Չունեմ/Չունի] որևէ դժվարություն
- [Ունեմ/Ունի] մի քիչ դժվարություն
- [Ունեմ/Ունի] շատ դժվարություն
- Ընդհանրապես [չեմ/չի] կարող
ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ
MOB_SS
[Դուք/անձը] [ունե՞ք/ունի՞] քայլելու կամ աստիճաններ բարձրանալու դժվարություն։ Դուք կասեիք…[Կարդացեք պատասխանների կատեգորիաները]
- [Չունեմ/Չունի] որևէ դժվարություն
- [Ունեմ/Ունի] մի քիչ դժվարություն
- [Ունեմ/Ունի] շատ դժվարություն
- Ընդհանրապես [չեմ/չի] կարող
ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ (ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ)
COG_SS
[Դուք/անձը] [ունե՞ք/ունի՞] հիշելու կամ կենտրոնանալու դժվարություն։ Դուք կասեիք…[Կարդացեք պատասխանների կատեգորիաները]
- [Չունեմ/Չունի] որևէ դժվարություն
- [Ունեմ/Ունի] մի քիչ դժվարություն
- [Ունեմ/Ունի] շատ դժվարություն
- Ընդհանրապես [չեմ/չի] կարող
ԻՆՔՆԱԽՆԱՄՔ
SC_SS
[Դուք/անձը] [ունե՞ք/ունի՞] ինքն իրեն խնամելու դժվարություն, օրինակ՝ լվացվելու, լողանալու կամ հագնվելու ։ Դուք կասեիք…[Կարդացեք պատասխանների կատեգորիաները]
- [Չունեմ/Չունի] որևէ դժվարություն
- [Ունեմ/Ունի] մի քիչ դժվարություն
- [Ունեմ/Ունի] շատ դժվարություն
- Ընդհանրապես [չեմ/չի] կարող
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
COM_SS
[Դուք/անձը] [ունե՞ք/ունի՞] [ձեր, իր] ամենօրյա լեզվով հաղորդակցվելու դժվարություն, օրինակ՝ հասկանալու կամ հասկացվելու։ Դուք կասեիք…[Կարդացեք պատասխանների կատեգորիաները]
- [Չունեմ/Չունի] որևէ դժվարություն
- [Ունեմ/Ունի] մի քիչ դժվարություն
- [Ունեմ/Ունի] շատ դժվարություն
- Ընդհանրապես [չեմ/չի] կարող