«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը փնտրում է սոցիալական աշխատողի ծառայություններ մատուցող անձի (կազմակերպության)։
Աշխատանքային պարտականություններ՝
- Հայտնաբերել սոցիալական աջակցության կարիք ունեցող հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց, նրանց ընտանիքներին և աջակցել նրանց սոցիալական ծառայություններ ստանալու հարցում.
- Իրականացնել նախնական և շարունակական գնահատումներ՝ բացահայտելու հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց կարիքները, ուժեղ կողմերը և մարտահրավերները.
- Մշակել և թարմացնել սոցիալական աջակցություն ստացողի անհատական ծրագիրը՝ ապահովելով անձի իրազեկ համաձայնությունը և աջակցող ցանցի ներգրավվածությունը.
- Բացահայտել և քարտեզագրել համայնքում հասանելի ռեսուրսները.
- Օգտագործել տվյալ տարածաշրջանում առկա աջակցող ցանցը` սոցիալական անհատական ծրագիրն իրականացնելու նպատակով.
- Կատարել տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելու սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները.
- Համակարգել սոցիալական անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը, կազմակերպել խմբային (բազմամասնագիտական) քննարկումներ և ուղղորդել սոցիալական աջակցություն ստացողին տարբեր մասնագիտացված կազմակերպություններ.
- Ստանձնել միջնորդի դեր տարբեր կազմակերպությունների միջև` ապահովելով կազմակերպությունների միջև համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի պաշտպանության առաջնային դերը.
- Անհրաժեշտության դեպքում ուղեկցել անձանց տարբեր պետական մարմիններ և աջակցել դիմումների, բողոքների և այլ փաստաթղթերի ձևակերպման ժամանակ.
- Պահպանել մատուցված ծառայությունների, ծառայություն ստացած անձանց և աշխատանքների արդյունքում ձեռք բերված արդյունքների մասին մանրամասն գրանցամատյան, ապահովել դեպքերի ամբողջական փաստաթղթավորումը.
- Պատրաստել ամսական հաշվետվություն, որոնցում կամփոփվեն արձանագրված հիմնական մարտահրավերները, սոցիալական աշխատողի կարիքները և առաջարկները.
- Ներկայացնել առաջարկություններ սոցիալական աջակցության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ.
- Համագործակցել ծրագրային թիմի և կազմակերպության աշխատակազմի հետ՝ բացահայտելու ընթացիկ հիմնական մարտահրավերները և արձագանքի հնարավոր ձևերը.
- Մասնակցել կազմակերպության կամ այլ կառույցների կարողությունների զարգացման դասընթացներին և հանդիպումներին.
- Կատարել պաշտոնից ենթադրվող այլ պարտականություններ։
Պահանջվող որակավորումներ և փորձ՝
Դիմողը պետք է ունենա՝
- «Սոցիալական աշխատանքի» բարձրագույն մասնագիտական կրթություն, կամ
- Այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած անձը, որն ունի սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ:
Արցախյան բարբառի և հայերեն ժեստերի լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Այլ պայմաններ
Աշխատանքը կես դրույքով է։ Պայմանագիրը նախատեսվում է կնքել վեց ամսով՝ երկարացման հնարավորությամբ։
Կազմակերպության գրասենյակը գտնվու է Երևանում՝ Գր. Լուսավորչի փ., 12։ Աշխատանքը որոշ օրերի կարող է իրականացվել հեռավար։
Կազմակերպությունն առաջարկում է ճկուն աշխատանքային գրաֆիկ։
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) (հայերեն կամ անգլերեն) մինչև 2023 թ. նոյեմբերի 26-ը (ներառյալ) գրելով info@dra.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «Սոցիալական աշխատող»:
Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։
Կազմակերպության մասին
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը նորաստեղծ հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։