hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Մոնիթորինգի և գնահատման ծառայությունների մատուցման հրավեր

Մոնիթորինգի և գնահատման ծառայությունների մատուցման հրավեր

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը փնտրում է մոնիթորինգի և գնահատման ծառայություններ մատուցողի՝ նպաստելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համակարգի հաշվետվողականությանը և արդյունավետությանը։ 

Փորձագիտական ծառայության նպատակը

Գնահատել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ. համալիր ծրագրի իրականացումը և վերլուծության հիման վրա ներկայացնել համալիր ծրագրի իրականացման բարելավման առաջարկություններ

Աշխատանքի ծավալը

Ծառայություններ մատուցողի հիմնական պարտականություններն են՝

  • Մշակել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ. համալիր ծրագրի իրականացման գնահատման մեթոդաբանությունը, 
  • Մշակել տվյալների հավաքման գործիքը, իրականացնել տվյալների հավաքագրումը (համակարգել աշխատանքները),
  • Ուսումնասիրել ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերը,
  • Վերլուծել հավաքագրված տեղեկությունները և ամփոփել դրանք զեկույցում, 
  • Անցկացնել խորհրդակցություններ և քննարկումներ, 
  • Մշակել 2022-2026 թթ. համալիր ծրագրի և Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների 2021-2023 թթ. ծրագրի իրականացման ընթացիկ մոնիթորինգի և գնահատման պլանը և տվյալների հավաքման գործիքը,
  • Իրականացնել գնահատման զեկույցի համար անհրաժեշտ այլ աշխատանքներ,
  • Աջակցել կազմակերպությանը մոնիթորինգի և գնահատման կարողությունների ինստիտուցիոնալ զարգացման նպատակով։

Ակնկալվող արդյունքները

  • Զեկույց 2017-2021 թթ. համալիր ծրագրի իրականացման գնահատման վերաբերյալ
  • 2022-2026 թթ. համալիր ծրագրի և Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների 2021-2023 թթ. ծրագրի ընթացիկ մոնիթորինգի և գնահատման պլան և տվյալների հավաքման գործիք

Պահանջվող որակավորում

  • Սոցիոլոգիայի, հանրային կառավարման, իրավագիտության կամ հարակից ոլորտների բարձրագույն կրթություն 
  • 3-5 տարվա աշխատանքային փորձ հանրային քաղաքականության կամ մարդու իրավունքների ոլորտներում
  • Հանրային քաղաքականության ուսումնասիրությունների, մեթոդաբանության, պլանների և գործիքների մշակման փորձ
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող օրենդրական դաշտի իմացություն
  • Պետական կառավարման համակարգի մարմինների հետ աշխատելու փորձ
  • Գրական հայերենի (գերազանց) և անգլերենի իմացություն

Ժամկետները և այլ մանրամասները

Ծառայության ընդհանուր տևողությունը` 6 ամիս: Աշխատանքները պետք է սկսել 2021 թ. հուլիսի 15-ից:

Ծառայությունների մատուցման առավելություններից է աշխատանքի հեռավար և ճկուն աշխատանքային գրաֆիկով լինելը, պետական կառավարման համակարգի մարմինների և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ աշխատանքային հարաբերությունների ձևավորման հնարավորությունը։ 

Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող փորձագետների մասնակցությունը։ 

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝ 

  • Ինքնակենսագրական (CV),
  • Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձը (առավելագույնը 1 էջ),
  • Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի),
  • Իրականացրած համանման ուսումնասիրությունների հղումներ։

 

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2021 թ. հուլիսի 12-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «M&E Services 01»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։ 

Ծրագրի մասին 

Ծառայությունն անհրաժեշտ է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդյունավետ և լիարժեք մասնակցություն քաղաքականության մշակմանը և մոնիթորինգին» ծրագրի իրականացման համար։ Ծրագրի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի մասնակցային մշակման և իրականացման մոնիթորինգի և գնահատման միջոցով։

Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

Կազմակերպության մասին

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը նորաստեղծ հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։

 

01.07.2021

Աշխատանք

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են