Դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները հաղորդակցություն են սկսել ՀՀ կառավարության հետ՝ քննարկելու անգործունակ ճանաչված անձանց նկատմամբ ամլացման հնարավորություն ընձեռող նախագիծը։
Համատեղ նամակն ուղարկել են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը, Հնարավոր լավագույն չափորոշչին համապատասխան բոլորի համար ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը, Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության, դրա պատճառների և հետևանքների հարցերով հատուկ զեկուցողը, Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խումբը։
Հատուկ զեկուցողները մտահոգություն են հայտնել, որ նախագիծը չի մշակվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ խորհրդակցությամբ և չի համապատասխանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ստանդարտներին։ Նամակում նշված է. «Պետությունները պետք է ապահովեն խորհրդատվական գործընթացների թափանցիկությունը, տրամադրեն համապատասխան և մատչելի տեղեկություններ և ներգրավեն հաշմանդամություն ունեցող անձանց վաղ փուլում և շարունակաբար: Որոշման նախագծի հրապարակումը հանրային կայքէջում՝ առանց մատչելիության միջոցների և ներգրավվելու հնարավորությունների, չի համապատասխանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված պետության պարտավորություններին»։
Հատուկ զեկուցողները խնդրել են կառավարությանը պարզաբանել, թե ինչ փուլում է նախագծի ընդունումը, ինչ է արվել, որպեսզի պահպանվեն մարդու իրավունքների միջազգային չափանիշները։
«Մենք շեշտում ենք, որ բժշկական ամլացումը որևէ կերպ չի կարող «կամավոր» համարվել առանց այն անձի իրազեկ համաձայնության, ում նկատմամբ այն պետք է իրականացվի և անկախ նրա հաշմանդամության կարգավիճակից», - ասվում է նամակում։
Կառավարությանն ուղղված նամակը հրապարակված է ՄԱԿ-ի կայքում։ Կայքում կհրապարակվի նաև ՀՀ կառավարության պատասխանը։
Նախագծի վերաբերյալ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ներկայացրել էր հետևյալ առաջարկությունը.
«Առաջարկում են նախագծի հավելվածի 1-ին կետից հանել «, իսկ դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց` բժշկական ցուցումներով ամլացումը` դատարանի որոշմամբ» բառերը։ Նախագծի հավելվածի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Բժշկական ամլացմանը ենթակա չեն դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձինք:» բառերով՝ մինչև անգործունակության համակարգի լրիվ վերացումը Հայաստանի Հանրապետությունում։ Բժշկական բոլոր միջամտություններին պետք է նախորդի շահագրգիռ անձի լիարժեք և ազատ իրազեկ համաձայնությունը (Regional Office for Europe, World Health Organization (WHO), Declaration on the Promotion of Patients’ Rights in Europe, 1994, art. 3.1. https://www.who.int/genomics/public/eu_declaration1994.pdf): Այս կանոնը միանշանակորեն ընդունվել է մարդու իրավունքների բոլոր միջազգային կառույցների, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից (Glass v. The United Kingdom, no. 61827/00, 9 March 2004; Y.F. v. Turkey, no. 24209/94, 22 July 2003): Իրազեկ համաձայնության իրավունքը շատ կարևոր է, երբ խոսքը վերաբերում է բժշկական միջամտություններին, որոնք այնպիսի ծանր ազդեցություն են ունենում անձնական կյանքի վրա, ինչպիսիք են հղիության ընդհատումները կամ ամլացումը (Human Rights Committee, General Comment no. 28, Equality of rights between men and women, 2000, CCPR/C/21/Rev. 1/Add.10, § 11, Concluding Observations: CCPR/CO/70/PER, § 21; CCPR/CZE/CO/2, § 10; CEDAW Committee, Concluding Observations: CEDAW C/CZE/CO/3, § 23-24; CEDAW/C/CZE/CO/5, § 34-35; CEDAW/C/HUN/CO/6 (2007), § 8-9; Committee against Torture, Concluding Observations: CAT/C/PER/CO/4, § 23; CAT/C/CR/32/2, § 5-6; UN CRPD Committee, Concluding Observations CRPD/C/MEX/CO/1, § 37; CRPD/C/ESP/CO/1, § 37-38; CRPD/C/CHN/CO/1, § 33-34): Թեև իրազեկ համաձայնության կանոնը թույլ է տալիս բացառություններ արտակարգ իրավիճակների դեպքում, հղիության ընդհատումները և ամլացումը սովորաբար չեն դասվում այդ կատեգորիային (Wayne Martin and Sándor Gurbai, “Surveying the Geneva impasse: Coercive care and human rights.” International Journal of Law and Psychiatry 64 (2019) 117-128): Նույնիսկ եթե հղիությունը լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընդգծում է, որ կանայք իրավունք ունեն կայացնելու «կամավոր, տեղեկացված, լավ կշռադատված որոշումներ հակաբեղմնավորման վերաբերյալ» և որ «անհրաժեշտ է իրազեկ համաձայնություն» (WHO, Female Sterilisation: a Guide to Provision of Services, 1992. http://whqlibdoc.who.int/publications/1992/9241544341_(part1).pdf. FIGO, the International Federation of Gynecology and Obstetrics emphasises that “sterilization for prevention of future pregnancy cannot be ethically justified on grounds of medical emergency,”): Այս սկզբունքները վճռորոշ նշանակություն ունեն մտավոր և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես կանանց համար: Ինչպես ընդգծել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը «Հարկադիր ստերիլիզացումներին և կաստրացիաներին վերջ դնելու մասին» իր բանաձևում (թիվ 1945(2013), հաշմանդամություն ունեցող կանայք պատկանում են Եվրոպայի այն սակավաթիվ բնակչությանը, որոնք դեռևս ենթակա են ոչ հոժարական ամլացման:
Զեկույցում հստակորեն ասվում է, որ «21-րդ դարում ոչ հոժարական կամ հարկադիր ամլացումները կամ կաստրացիաները որևէ կերպ չեն կարող օրինականացվել. դրանք պետք է դադարեցվեն»: Առողջապահության ամենաբարձր հասանելի չափանիշների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը (Paul Hunt, Report of the Special Rapporteur on the Right of Everyone to the Enjoyment of the Highest Attainable Standard of Physical and Mental Health, E/CN.4/2005/51, 2005, § 87) շեշտում է, որ «բուժման համաձայնությունը հոգեկան հաշմանդամությանը վերաբերող մարդու իրավունքների ամենակարևոր խնդիրներից մեկն է», և, համապատասխանաբար, «հատկապես կարևոր է, որ իրազեկ համաձայնության իրավունքը պաշտպանող ընթացակարգային երաշխիքները լինեն և՛անքննելի, և՛խստորեն կիրառվեն»։ Հաշմանդամությունը երբեք չի կարող պատճառ հանդիսանալ բժշկական միջամտություններին իրազեկ համաձայնության իրավունքից հրաժարվելու համար: Միավորված ազգերի կազմակերպության Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 12-րդ հոդվածը, որը վավերացվել է Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրների կողմից, սահմանում է օրենքի առաջ հավասար ճանաչման իրավունքը, որը ենթադրում է գործունակությունից օգտվել այլոց հետ հավասար հիմունքներով: ՄԱԿ-ի կոնվենցիան թույլ չի տալիս փոխարինող որոշումների կայացման որևէ ձև, ոչ էլ բացառություններ լրիվ և հավասար գործունակության սկզբունքից, որոնք կապված են անձի հաշմանդամության կամ «մտավոր կարողությունների» հետ:
ՄԱԿ-ի կոնվենցիան հաստատապես նշում է, որ ոչ մի երրորդ կողմի համաձայնությունը, լինի դա խնամակալի, դատարանի կամ մասնագիտացված հանձնաժողովի համաձայնությունը, չի կարող արդարացնել հղիության արհեստական ընդհատումը կամ ամլացումը առանց հաշմանդամություն ունեցող անձի տեղեկացված համաձայնության (UN CRPD General Comment No. 1, Equal recognition before the law, CRPD/C/GC/1, 2014, § 8): Փոխարենը, անձինք պետք է աջակցություն ստանան որոշումներ կայացնելու հարցում և տրամադրվեն խելամիտ հարմարեցումներ։ 2014 թվականին ընդունված «Ոչ հոժարակամ, հարկադիր և այլ կերպ հարկադիր ամլացումը վերացնելը» միջգերատեսչական հայտարարությունը (UN Interagency statement, “Eliminating forced, coercive and otherwise involuntary sterilization: an interagency statement”, op. cit., fn. 16, p. 5-7) վերահաստատեց Կոնվենցիայի վրա հիմնված մոտեցումը։ Կարևորելով վերարտադրողական առողջության ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկ համաձայնության իրավունքը՝ գործակալությունները նաև հայտարարեցին, որ այդ իրավունքի խախտումը բռնության և խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ձև է։ Միավորված ազգերի կազմակերպության Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողը պարզաբանել է, որ կնոջ նկատմամբ հաշմանդամության, ներառյալ «անգործունակության» պատճառով կատարված ոչ հոժարակամ ամլացումը բավարարում է խոշտանգումների բոլոր բաղկացուցիչ տարրերը (United Nations Special Rapporteur on Torture A/HRC/22/53, 2013, fn. 27, § 64: “Forced interventions [including involuntary sterilization], often wrongfully justified by theories of incapacity and therapeutic necessity inconsistent with the Convention on the Rights of Persons with Disabilities, are legitimized under national laws, and may enjoy wide public support as being in the alleged “best interest” of the person concerned. Nevertheless, to the extent that they inflict severe pain and suffering, they violate the absolute prohibition of torture and cruel, inhuman and degrading treatment.”): Մարդու իրավունքների տարբեր մարմիններ այն հետևողականորեն ներկայացնում են որպես բռնության, խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի այլ ձևերի օրինակ: ՄԱԿ-ի այլ մարմիններ (Committee against Torture, Concluding observations: CAT/C/PER/CO/5-6, § 15; CAT/C/CZE/CO/4-5, § 12; CAT/C/SVK/CO/2, § 14; UN Interagency statement, “Eliminating forced, coercive and otherwise involuntary sterilization: an interagency statement”, op. cit., fn. 16, p. 5-6) դրանք որակում են որպես առողջության իրավունքի (Special Rapporteur on the Right to Health, Report E/CN.4/2005/51, 2005, §§ 38, 48-50), ընտանեկան կյանքի իրավունքի (CESCR, General Comment No. 5, Persons with disabilities, E/1995/22, 1994, §§ 30-31) և անձի անձեռնմխելիության իրավունքի (UN CRPD, General Comment No. 1, Equal recognition before the law, CRPD/C/GC/1, 2014, § 42) խախտում»։
Թարմացում՝ 28.03.2023