Հոգեկան առողջությունը հանրային առողջության առաջնահերթություն և մարդու հիմնարար իրավունք է։ Վերջին տարիներին ամբողջ աշխարհում տեղի են ունենում քննարկումներ հոգեկան առողջության ոլորտի ամբողջական վերափոխման ուղղությամբ։ Մասնավորապես, թե ինչպես է հոգեկան առողջությունը ընկալվում, հասցեագրվում և աջակցվում առողջապահական հաստատություններում և դրանից դուրս։
Այնուամենայնիվ, հոգեկան առողջության մասին օրենքները դեռևս չեն կարողանում լուծել խտրականության արմատացած խնդիրները և ապահովել մարդու բոլոր իրավունքները, ներառյալ հոգեկան առողջության հաստատություններում: Այս հարցերում երկրներին աջակցելու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը համատեղ մշակել են «Հոգեկան առողջություն, մարդու իրավունքներ և օրենսդրություն. ուղղորդում և պրակտիկա» վերնագրով հրապարակումը:
Ուղեցույցն ուրվագծում է իրավական այն դրույթները, որոնք անհրաժեշտ են ապաինստիտուցիոնալացումը խթանելու, որակյալ, անձակենտրոն և համայնքահենք հոգեկան առողջության ծառայությունների մատչելիությունն և բոլոր մարդկանց գործունակության իրավունքն ապահովելու համար:
Ուղեցույցն անդրադառնում է հարցերի, ինչպիսիք հոգեկան առողջության ոլորտում հարկադրանքի դադարեցումն է, ճգնաժամային իրավիճակներում աջակցությունը։ Այն առաջարկում է քայլեր՝ ուղղված հոգեկան առողջության ծառայությունների ստեղծմանը, որոնք հարգում են մարդու արժանապատվությունը և համապատասխանում են մարդու իրավունքների միջազգային չափանիշներին:
Ուղեցույցի մշակմանն իր համեստ ներդրումն է ունեցել նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն, որի մասին նշում առկա է նաև հրապարակման մեջ։
Ուղեցույցը հասանելի է անգլերենով։