hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Հաշմանդամության եվրոպական ֆորումի բաց նամակը միջազգային հանրությանը և կառավարություններին

Հաշմանդամության եվրոպական ֆորումի բաց նամակը միջազգային հանրությանը և կառավարություններին

Հաշմանդամության եվրոպական ֆորումը մտահոգիչ տեղեկություններ է ստացել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժած հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության և անվտանգության վերաբերյալ։

 

Այդ առիթով երեկ՝ հոկտեմբերի 17-ին, կազմակերպությունը բաց նամակով դիմել է միջազգային հանրությանը (Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին և Եվրոպական միությանը) և Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին։

 

Հաշմանդամության եվրոպական ֆորումը կոչ է արել բոլոր դերակատարներին ապահովել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժած հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը, այդ թվում՝ հարգել.

 

  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով, մասնավորապես՝ ռիսկային իրավիճակների և արտակարգ հումանիտար իրավիճակների վերաբերյալ 11-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունները,
  • Հակամարտությունների ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2475 (2019) բանաձևը,
  • Միջազգային մարդասիրական իրավունքը, փախստականների միջազգային իրավունքը և մարդասիրական սկզբունքները:

 

Մեկնաբանելով իրավիճակը՝ Հաշմանդամության եվրոպական ֆորումի նախագահ Յանիս Վարդակաստանիսն ասել է. «Հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք Լեռնային Ղարաբաղում են կամ փախչել են Լեռնային Ղարաբաղից, լքվելու, բռնության և նույնիսկ մահվան մեծ վտանգի տակ են: Նրանք չեն կարող անտեսվել, և այդ պատճառով մենք կոչ ենք անում կառավարություններին և օգնություն ցուցաբերող գործակալություններին կատարել իրենց պարտականությունները և ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք պաշտպանված լինեն, ստանան աջակցություն և ներգրավվեն որոշումների կայացման բոլոր գործընթացներում»։

 

Բաց նամակի ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ՝

 

Բաց նամակը հայերեն

 

Բաց նամակն անգլերեն

 

 

Բաց նամակը հասանելի է Հաշմանդամության եվրոպական ֆորումի կայքում։ Նամակն այլ՝ մատչելի ձևաչափերով ստանալու համար խնդրում ենք կապ հաստատել info@dra.am էլ. փոստի հասցեով։ 

 

-

Հաշմանդամության եվրոպական ֆորումը հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հովանոցային կազմակերպություն է։ Այն 1996 թվականից ջատագովություն է իրականացում եվրոպական տարբեր կառույցներում, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ խորհուրդը։ Կազմակերպությանը Հայաստանի Հանրապետությունից անդամակցում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն։

18.10.2023

Հոդված11

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են