hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Հանրային քննարկում 2022-2027 թթ․ համալիր ծրագրի նախագծի վերաբերյալ

Հանրային քննարկում 2022-2027 թթ․ համալիր ծրագրի նախագծի վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թթ․ համալիր ծրագրի նախագծի հանրային քննարկմանը:

Քննարկման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպությունները կարող են ներկայացնել նախագծի վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Նախագիծը հասանելի է E-draft Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Համավարակով պայմանավորված՝ մասնակիցների թիվը սահմանափակ է, ուստի խնդրում ենք նախապես գրանցվել՝ լրացնելով հայտը մինչև մարտի 3-ը՝ ժամը 18:00-ն։

Հանրային քննարկումը տեղի կունենա «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցում մարտի 5-ին` ժամը 10:00-13:00-ն (hասցե՝ Երևան, Հյուսիսային պող., 5/1 շենք)։

Տարածքը մատչելի է տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար։ Խելամիտ հարմարեցումների անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն) խնդրում ենք նշել հայտում:

 

Հանրային քննարկումը կազմակերպում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը։ Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

02.03.2022

Հոդված 30

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են