hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Հանձնակատարի զեկույցը կարևորում է հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը

Հանձնակատարի զեկույցը կարևորում է հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 23-ը Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցի վերաբերյալ զեկույցը։ 

 

Զեկույցում ընդգծվում է Լաչինի միջանցքի շրջափակման և տեղահանության գործընթացում հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց մարդու իրավունքների խախտման փաստը։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ից Մուշեղ Հովսեփյանը Հայաստան այցի ժամանակ հանդիպել էր հանձնակատարի հետ՝ ներկայացնելով հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց իրավունքների և շրջափակման ազդեցության վերաբերյալ մեր դիտարկումները:

 

Հանձնակատարը զեկույցում ընդգծում է հոգեկան առողջության ծառայությունների անհրաժեշտությունը՝ նշելով. «Հաշվի առնելով փախստականների՝ շրջափակման ժամանակ և Հայաստան տեղահանումից հետո փորձը՝ ակնհայտ է նաև հոգեկան առողջության և բժշկական ծառայությունների ավելացման անհրաժեշտությունը: Սա ներառում է բոլոր նրանց, ովքեր տրավմաներ են ստացել, վիրավորվել կամ ում առողջական վիճակը զգալիորեն վատացել է այդ ժամանակահատվածում այնպիսի պատճառներով, ինչպիսիք են դեղերի բացակայությունը և (կամ) թերսնումը»։

 

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) իրավիճակին, հանձնակատարը նշում է.«[Հանձնակատարին] Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են, որ տարածաշրջանում շատ քիչ էթնիկ հայեր են մնացել, հիմնականում տարեցներ, առողջական վատ վիճակի պատճառով ճանապարհորդել չկարողացող մարդիկ, հաշմանդամություն ունեցող անձինք կամ ճանապարհորդելու միջոցներ չունեցող անձինք»:

 

Հանձնակատարը էական մտահոգություններ է հայտնել հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց ինստիտուցիոնալացման վերաբերյալ. «Այս առումով հանձնակատարն իր մտահոգությունն է հայտնել, որ խոցելի փախստականները հայտնվել են ինստիտուցիոնալացված միջավայրերում հայտնվելու մեծ վտանգի ներքո: Նա տեղեկացել է, օրինակ, որ հաշմանդամություն ունեցող որոշ անձինք և տարեցներ, ովքեր անկախ էին ապրում Ղարաբաղի տարածաշրջանում (օրինակ՝ ընտանիքի աջակցությամբ) տեղավորվել են Հայաստանի պետական հաստատություններում։ Հանձնակատարը նախկինում անդրադարձել է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների և երեխաների ինստիտուցիոնալացման՝ մարդու իրավունքների վրա ունեցած հետևանքներին: Թեև նա լիովին գիտակցում է բոլոր մակարդակներում Հայաստանի իշխանությունների առջև ծառացած մարտահրավերներն այդ խմբերին օգնություն տրամադրելու առումով, նա կոչ է անում նրանց զգոն լինել և գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ կանխելու այդ մարդկանց նոր իրավիճակի հետ կապված ռիսկերը: Հանձնակատարը քննարկել է կառավարության կողմից նախատեսվող որոշ քայլեր՝ կապված առավել ապաինստիտուցիոնալ մոտեցման որդեգրման հետ։ Կարևոր է շարունակել և արագացնել ապաինստիտուցիոնալացման բարեփոխումները Հայաստանում, հատկապես Ղարաբաղի տարածաշրջանից տեղահանված խոցելի անձանց հետ կապված»։ 

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի մեկ այլ կարևոր առաջարկ, որը տեղ է գտել հանձնակատարի զեկույցում, ընդգծում է տեղահանված անձանց ներգրավելու կարևորությունը նրանց վրա ազդող որոշումների կայացմանը: Զեկույցում ասվում է. «Բացի այդ, կարևոր է խորհրդակցել Ղարաբաղի տարածաշրջանից փախստականների հետ իրենց վրա ազդող ցանկացած գործողության վերաբերյալ, և որ նրանք կարողանան ակտիվորեն մասնակցել իրենց վրա ազդող ցանկացած որոշում կայացնելուն»:

 

Ամբողջական զեկույցը հասանելի է անգլերենով Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում՝ 

Ընթերցել զեկույցը




12.01.2024

article11, Հոդված11

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են