hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Հաղորդակցության և էթիկայի վերաբերյալ ձեռնարկի մշակման ծառայության մատուցման հրավեր

Հաղորդակցության և էթիկայի վերաբերյալ ձեռնարկի մշակման ծառայության մատուցման հրավեր

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը նախատեսում է մշակել՝ hաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ մատուցելիս հաղորդակցության և էթիկայի վերաբերյալ ձեռնարկ։ Մենք հրավիրում ենք ծառայություն մատուցող ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնելու առաջարկներ։

 

Փորձագիտական ծառայության նպատակը

Փորձագետը պետք է մշակի սոցիալական ծառայություններ մատուցող անձանց համար հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցության և էթիկայի վերաբերյալ ձեռնարկ։

 

Աշխատանքի ծավալը

Ծառայություններ մատուցողի հիմնական պարտականություններն են՝

  • Իրականացնել գրականության և ռեսուրսների մանրակրկիտ ուսումնասիրություն՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ մատուցելիս հաղորդակցության և էթիկայի հետ, ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակով.
  • Մշակել ձեռնարկի բովանդակությունը, ներառյալ գործնական խորհուրդներ և լավագույն փորձի վրա հիմնված առաջարկներ սոցիալական ծառայություններ մատուցողների համար՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ հարգալից և արդյունավետ համագործակցելու նպատակով: Ձեռնարկը պետք է նաև անդրադառնա հիմնական էթիկական նկատառումներին և ներկայացնի էթիկական երկընտրանքների օրինակներ, որոնց կարող են հանդիպել սոցիալական ծառայություններ մատուցողները հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքում.
  • Համոզվել, որ ձեռնարկում օգտագործվող լեզուն լինի պարզ, հակիրճ և մատչելի սոցիալական ծառայություններ մատուցողների լայն շրջանակի համար, ներառյալ նրանց, ովքեր չունեն հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու փորձ.
  • Ներառել ծրագրի թիմի դիտարկումներն ու առաջարկները՝ համոզվելու համար, որ վերջնական արդյունքը համապատասխանում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ և շահագրգիռ կողմերի կարիքներին.
  • Ստեղծել օգտագործողի համար հարմար և հեշտ օգտագործելի վերջնական արդյունք, որը կարող են սոցիալական ծառայություններ մատուցողներն օգտագործել հնարավորինս երկար ժամանակ.
  • Տրամադրել ձեռնարկի վերջնական տարբերակը հայերենով.
  • Համագործակցել ծրագրային թիմի հետ։

 

Ակնկալվող արդյունքը

Համագործակցության արդյունքում ծառայություն մատուցողը պետք է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ին տրամադրի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ մատուցելիս էթիկայի և հաղորդակցության վերաբերյալ ձեռնարկի վերջնական տարբերակը։

 

Պահանջվող որակավորում

  • Սոցիալական ծառայությունների, մարդու իրավունքների կամ հաղորդակցության վերաբերյալ ձեռնարկների, ուղեցույցների կամ իրազեկման այլ նյութերի մշակման առնվազն 3 տարվա փորձ.
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հայաստանյան հիմնախնդիրների վերաբերյալ պատկերացում, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի վերաբերյալ իրազեկվածություն.
  • Հայերեն գրելու գերազանց հմտություններ՝ հստակ, հակիրճ և լավ մշակված գրավոր բովանդակություն պատրաստելու ունակությամբ։

 

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • հետաքրքրվածության նամակ (առավելագույնը՝ 1 էջ),
  • ինքնակենսագրություն (հայերեն կամ անգլերեն).
  • նախկինում իրականացրած համանման աշխատանք.
  • գնային առաջարկ (ըստ ձևի)։

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2023 թ. մայիսի 7-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում պարտադիր ներառելով հետևյալը՝ «NEF/308»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն գիտակցում է բազմազանության, ներառականության և հավասար հնարավորությունների խթանման կարևորությունն իր գործունեության բոլոր փուլերում: Այս հանձառության համաձայն՝ առաջնահերթությունը կտրվի հաշմանդամություն ունեցող փորձագետներին կամ ընկերություններին, որոնք աշխատանքի են ընդունում և (կամ) աջակցում են հաշմանդամություն ունեցող անձանց:

 

Կազմակերպության մասին

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։

 

Ծրագրի մասին

Ծառայությունն անհրաժեշտ է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի իրականացման համար։

Սույն ծրագիրն իրականացվում է «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից:

 

 

28.04.2023

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են