hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Ծառայությունների մատուցման հրավեր – ֆոնդհայթայթման ծառայություններ

Ծառայությունների մատուցման հրավեր – ֆոնդհայթայթման ծառայություններ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը դրամաշնորհային ծրագրի հայտ մշակելու և հնարավոր դոնորների քարտեզագրման նպատակով հրավիրում է ֆոնդհայթայթման ծառայություններ մատուցողներին ներկայացնելու գնային առաջարկներ։ 

Փորձագիտական ծառայության նպատակը

Կազմակերպության աշխատակազմի հետ քննարկումների արդյունքում մշակել դրամաշնորհային հայտ և քարտեզագրել հնարավոր դոնորներին։

Աշխատանքի ծավալը

Ծառայություններ մատուցողի հիմնական պարտականություններն են՝

  • Քարտեզագրել հնարավոր դոնոր կազմակերպությունները՝ հաշմանդամություն ունեցող անձանց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու նպատակով, 
  • Մշակել դրամաշնորհային ծրագրի առաջարկ՝ հիմնված «Արդյունավետ և լիարժեք մասնակցություն քաղաքականության մշակմանը և մոնիթորինգին» ծրագրի փորձի վրա,
  • Ներկայացնել հաշվետվություն իրականացված աշխատանքների մասին։ 

Ակնկալվող արդյունքները

  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում դոնոր կազմակերպությունների քարտեզ,
  • Դրամաշնորհային ծրագրի առաջարկ (փաթեթ)։ 

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն 
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (դրամաշնորհների կառավարում, դրամաշնորհային առաջարկների մշակում)
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն

Ժամկետները և այլ մանրամասները

Աշխատանքները պետք է սկսել 2022 թ. հունվարի 10-ից։ Ավարտը՝ փետրվարի առաջին տասնօրյակ։  

Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող փորձագետների կողմից առաջարկների ներկայացումը։ 

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝ 

  • Ինքնակենսագրական (CV),
  • Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի)։ 

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2022 թ. հունվարի 9-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «Fundraising 04»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։ 

Ծրագրի մասին 

Ծառայությունն անհրաժեշտ է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդյունավետ և լիարժեք մասնակցություն քաղաքականության մշակմանը և մոնիթորինգին» ծրագրի իրականացման համար։ Ծրագրի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի մասնակցային մշակման և իրականացման մոնիթորինգի և գնահատման միջոցով։

Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

Կազմակերպության մասին

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը նորաստեղծ հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։



27.12.2021

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են