hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Ծառայությունների մատուցման հրավեր – տվյալների հավաքման ծառայություններ

Ծառայությունների մատուցման հրավեր – տվյալների հավաքման ծառայություններ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ. համալիր ծրագրի իրականացումը գնահատելու նպատակով հրավիրում է տվյալների հավաքման ծառայություններ մատուցողներին ներկայացնելու գնային առաջարկներ։ 

 

Փորձագիտական ծառայության նպատակը

Աջակցել մշտադիտարկման համար պատասխանատու անձին գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման և մշակման աշխատանքներում։

 
Աշխատանքի ծավալը

Ծառայություններ մատուցողի հիմնական պարտականություններն են՝

●      Հաստատված մեթոդաբանությամբ հավաքել տվյալներ գործողությունների կատարման կամ չկատարման մասին, 

●      Պատրաստել գրություններ, հարցաթերթեր, մոնիթորինգի և գնահատման մասնագետի ցուցումների հիման վրա իրականացնել հարցազրույցներ և քննարկումներ,

●      Աջակցել խորհրդակցությունների, քննարկումների կազմակերպմանը, 

●      Իրականացնել համալիր ծրագրի գնահատման համար անհրաժեշտ այլ աշխատանքներ։

 

Ակնկալվող արդյունքները

●      Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ. համալիր ծրագրի գնահատման համար անհրաժեշտ տվյալների փաթեթ

 

Պահանջվող որակավորում

●      Բարձրագույն կրթություն 

●      Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարդու իրավունքների կամ սոցիալական ուսումնասիրությունների ոլորտներում

●      Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող օրենդրական դաշտի իմացություն

●      Պետական կառավարման համակարգի մարմինների հետ աշխատելու փորձ

●      Գրական հայերենի (գերազանց) իմացություն

 

Ժամկետները և այլ մանրամասները

Ծառայության ընդհանուր տևողությունը` 5 ամիս: Աշխատանքները պետք է սկսել 2021 թ. հուլիսի 20-ից:

Ծառայությունների մատուցման առավելություններից է պետական կառավարման համակարգի մարմինների և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ աշխատանքային հարաբերությունների ձևավորման հնարավորությունը։ 

Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող փորձագետների մասնակցությունը։ 

 

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝ 

●      Ինքնակենսագրական (CV),

●      Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի)։ 

 

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2021 թ. հուլիսի 18-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «Data Collection 03»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։ 

 

Ծրագրի մասին 

Ծառայությունն անհրաժեշտ է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդյունավետ և լիարժեք մասնակցություն քաղաքականության մշակմանը և մոնիթորինգին» ծրագրի իրականացման համար։ Ծրագրի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի մասնակցային մշակման և իրականացման մոնիթորինգի և գնահատման միջոցով։

 

Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

 

Կազմակերպության մասին

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը նորաստեղծ հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։

09.07.2021

Ծառայությունների մատուցման հրավեր

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են