«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի իրականացումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման նպատակով հրավիրում է վիճակագրության ծառայություններ մատուցողներին ներկայացնելու գնային առաջարկներ։
Փորձագիտական ծառայության նպատակը
Կազմակերպության աշխատակազմի հետ քննարկումների արդյունքում մշակել անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների գործունեության մասին վիճակագրական հաշվետվության ամփոփ ձևը։
Աշխատանքի ծավալը
Ծառայություններ մատուցողի հիմնական պարտականություններն են՝
- Մշակել անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների գործունեության մասին վիճակագրական հաշվետվության ամփոփ ձևը,
- Ներկայացնել հաշվետվություն իրականացված աշխատանքների մասին,
- Համագործակցել ծրագրի ղեկավարի, իրավաբանի և բժիշկ-փորձագետի հետ։
Ակնկալվող արդյունքը
- Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների գործունեության մասին վիճակագրական հաշվետվության ամփոփ ձևի նախագիծը։
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վիճակագրության ոլորտում
- Հայերենի գերազանց իմացություն
Ժամկետները և այլ մանրամասները
Աշխատանքները պետք է սկսել 2022 թ. հոկտեմբերի 1-ից։ Ավարտը՝ հոկտեմբերի 31։
Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող փորձագետների կողմից առաջարկների ներկայացումը։
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝
- Ինքնակենսագրական (CV),
- Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի)։
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2022 թ. սեպտեմբերի 30-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «Statistician 04»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։
Կազմակերպության մասին
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։