hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Ծառայությունների մատուցման հրավեր – մեդիա ծառայություններ

Ծառայությունների մատուցման հրավեր – մեդիա ծառայություններ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը տեսանելիության բարձրացման աշխատանքների նպատակով հրավիրում է մեդիա ծառայություններ մատուցողներին ներկայացնելու գնային առաջարկներ։

 

Ծառայության նպատակը

Բարձրացնել կազմակերպության տեսանելիությունը և լուսաբանել «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ. համալիր ծրագրի» գնահատման հիման վրա բացահայտված խնդիրները

 

Աշխատանքի ծավալը

Ծառայություններ մատուցողի հիմնական պարտականություններն են՝

  • Մշակել 1-6 լրագրողական նյութ (տեքստի և գրաֆիկների, լուսանկարների կամ տեսաձայնային նյութերի համադրմամբ) կազմակերպության հետ քննարկմամբ որոշմամբ թեմաների վերաբերյալ,
  • Հրապարակել (հեռարձակել) նյութը լրատվամիջոցի կայքում և ապահովել դրա բարձր տեսանելիությունը ծառայություն մատուցողի սոցիալական ցանցի էջերում,
  • Ներկայացնել ամփոփ տեղեկություն նյութի (նյութերի) դիտումների վերաբերյալ։ 

 

Ակնկալվող արդյունքները
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ լրագրողական նյութերի հրապարակում, որոնց միջոցով բարձրացվել են նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության աշխատանքները

 

Ներկայացվող պահանջները
  • Ֆիզիկական անձանց դեպքում՝
    • Բարձր վարկանիշ ունեցող լրատվական միջոցի (մեդիա հարթակի) հետ համագործակցություն
    • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մեդիա ոլորտում և մարդու իրավունքների ոլորտում լուսաբանելու փորձ
    • Հաշմանդամության՝ մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում և հավասարության արժեքի բարձր գիտակցում
    • Գրական հայերենի գերազանց իմացություն
  • Իրավաբանական անձանց դեպքում՝
    • Առնվազն 5 տարվա լրատվական գործունեություն և մարդու իրավունքների ոլորտում լուսաբանման փորձ
    • Հաշմանդամության՝ մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում և հավասարության արժեքի բարձր գիտակցում
    • Ծառայությունը մատուցող անձանց գրական հայերենի գերազանց իմացություն
    • Լրատվական հարթակի կամ հեռարձակման հնարավորություն

 

Ժամկետները և այլ մանրամասները

Ծառայության ընդհանուր տևողությունը` 20 օր: Աշխատանքները պետք է սկսել 2022 թ. փետրվարի 4-ից: Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը։ 

 

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք և կազմակերպությունները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝ 

  • Ինքնակենսագրական (CV) կամ կազմակերպության գործունեության մասին տեղեկություններ,
  • Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի),
  • Նախորդիվ արված աշխատանքներից հրապարկման օրինակ։

 

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2022 թ. փետրվարի 3-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «News-media 04_դիմողի անունը»: Խնդրում ենք նկատի ունենալ, որ կազմակերպությունը կարող է ընտրել ձեր առաջարկից ոչ ամբողջությամբ օգտվելու տարբերակը և համագործակցել միայն մեկ կամ երկու նյութ ստեղծելու նպատակով։ 

 

Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։ 

 

Ծրագրի մասին 

Ծառայությունն անհրաժեշտ է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդյունավետ և լիարժեք մասնակցություն քաղաքականության մշակմանը և մոնիթորինգին» ծրագրի իրականացման համար։ Ծրագրի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի մասնակցային մշակման և իրականացման մոնիթորինգի և գնահատման միջոցով։

Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

 

Կազմակերպության մասին

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը նորաստեղծ հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։




23.01.2022

Ծառայությունների մատուցման հրավեր

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են