«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը փնտրում է իրավական խորհրդատվական ծառայություններ մատուցողների։
Փորձագիտական ծառայության նպատակը
Ծառայություններ մատուցողը պետք է իրավական խորհրդատվություն տրամադրի հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի վերաբերյալ, այդ թվում՝ հեռավար միջոցներով։
Աշխատանքի ծավալը
Ծառայություններ մատուցողի հիմնական պարտականություններն են՝
- Իրավական խորհրդատվություն տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց՝ այդ թվում՝ հեռավար միջոցներով,
- Կազմել վերափորձաքննության կամ վերադասության կարգով բողոքարկման համար փաստաթղթեր, դիմումներ, բողոքներ, գանգատներ, միջնորդություններ և առնչվող այլ փաստաթղթեր,
- Ներկայացնել հաշվետվություն իրականացված աշխատանքների մասին,
- Համագործակցել ծրագրային թիմի հետ։
Պահանջվող որակավորում
- Իրավագիտության ոլորտում բարձրագույն կրթություն
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ իրավագիտության ոլորտում
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող օրենդրական դաշտի և վարչարարության հիմունքների իմացություն
- Հայերենի գերազանց իմացություն
Ժամկետները և այլ մանրամասները
Աշխատանքները պետք է սկսել 2022 թ. հոկտեմբերի 25-ից։ Ավարտը՝ 2023 թ․ հուլիս։
Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող փորձագետների կողմից առաջարկների ներկայացումը։
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝
- Ինքնակենսագրական (CV),
- Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի)։
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2022 թ. հոկտեմբերի 24-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «NEF/EMG-022/301»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։
Ծրագրի մասին
Ծառայությունն անհրաժեշտ է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության
միջոցով» ծրագրի իրականացման համար։ Ծրագրի նպատակն է նպաստել համավարակի և պատերազմի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը՝ դրա նախապայման դիտելով բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի արդյունավետությունը և օրինականությունը։
Սույն ծրագիրն իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի Strive շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի:
Կազմակերպության մասին
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։