hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Ծառայությունների մատուցման հրավեր - գործողությունների ծրագրի մասնակցային մշակման ծառայություններ

Ծառայությունների մատուցման հրավեր - գործողությունների ծրագրի մասնակցային մշակման ծառայություններ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը փնտրում է Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2026 թթ. համալիր ծրագրի մասնակցային մշակման ծառայություններ մատուցողի՝ նպաստելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համակարգի հաշվետվողականությանը և արդյունավետությանը։ 

 

Փորձագիտական ծառայության նպատակը

Աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2026 թթ. համալիր ծրագրի նախագիծը մշակելու աշխատանքներում։

 

Աշխատանքի ծավալը

Ծառայություններ մատուցողի հիմնական պարտականություններն են՝

●      ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ մշակել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2026 թթ. համալիր ծրագրի նախագիծը և դրան կցվող փաստաթղթերի փաթեթը,

●      Անցկացնել առնվազն հինգ ոլորտային խորհրդակցություն-քննարկում ՔՀԿ-ների և պետական կառավարման համակարգի մարմինների հետ՝ վերանայելու ծրագրի նախագիծը,

●      Ըստ գնահատված անհրաժեշտության անցկացնել առանձին խորհրդակցություններ ոլորտի դերակատարների հետ,

●      Իրականացնել համալիր ծրագրի նախագծի մշակման համար անհրաժեշտ այլ աշխատանքներ։

 

Ակնկալվող արդյունքները

●      Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2026 թթ. համալիր ծրագրի նախագիծ և դրան կցվող փաստաթղթերի փաթեթ

●      Հաշմանդամություն ունեցող անձանց և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվ ներգրավվածություն մշակման փուլում

 

Պահանջվող որակավորում

●      Իրավագիտության, քաղաքագիտության կամ հարակից ոլորտների բարձրագույն կրթություն 

●      3-5 տարվա աշխատանքային փորձ հանրային քաղաքականության կամ մարդու իրավունքների ոլորտներում

●      Հանրային քաղաքականությունների մշակման փորձ

●      Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող օրենդրական դաշտի իմացություն

●      «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի և իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումների իմացություն

●      Պետական կառավարման համակարգի մարմինների հետ աշխատելու փորձ

●      Գրական հայերենի (գերազանց) և անգլերենի իմացություն

 

Ժամկետները և այլ մանրամասները

Ծառայության ընդհանուր տևողությունը` 2 ամիս: Աշխատանքները պետք է սկսել 2021 թ. oգոստոսի 1-ից:

Ծառայությունների մատուցման առավելություններից է աշխատանքի հեռավար և ճկուն աշխատանքային գրաֆիկով լինելը, պետական կառավարման համակարգի մարմինների և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ աշխատանքային հարաբերությունների ձևավորման հնարավորությունը։ 

Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող փորձագետների մասնակցությունը։ 

 

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝ 

  •  Ինքնակենսագրական (CV),
  • Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձը (առավելագույնը 1 էջ),
  • Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի),
  • Իրականացրած համանման ուսումնասիրությունների հղումներ։

 

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2021 թ. հուլիսի 28-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «Policy Services 02»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։ 

 

Ծրագրի մասին 

Ծառայությունն անհրաժեշտ է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդյունավետ և լիարժեք մասնակցություն քաղաքականության մշակմանը և մոնիթորինգին» ծրագրի իրականացման համար։ Ծրագրի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի մասնակցային մշակման և իրականացման մոնիթորինգի և գնահատման միջոցով։

Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

 

Կազմակերպության մասին

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը նորաստեղծ հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։

09.07.2021

Ծառայությունների մատուցման հրավեր

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են