hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Ծառայությունների մատուցման հրավեր – բժիշկ-փորձագետի ծառայություններ

Ծառայությունների մատուցման հրավեր – բժիշկ-փորձագետի ծառայություններ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը փնտրում է բժիշկ-փորձագետի ծառայություններ մատուցողների։

 

Փորձագիտական ծառայության նպատակը

Բժիշկ-փորձագետի ծառայություններ մատուցողը պետք է ուսումնասիրի կազմակերպությանը դիմաց քաղաքացիների բժշկական փաստաթղթերը, տրամադրի փորձագիտական խորհրդատվություն բժշկասոցիալական փորձաքննության վերաբերյալ։

 

Աշխատանքի ծավալը

Ծառայություններ մատուցողի հիմնական պարտականություններն են՝

  • Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել խորհրդատվություն բժշկասոցիալական չափորոշիչների վերաբերյալ, այդ թվում՝ հեռավար միջոցներով,
  • Մասնակցել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող առնվազն 20 փորձաքննությունների, ուսումնասիրել նրա բժշկական փաստաթղթերը, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի որոշումները, տալ եզրակացություն չափորոշիչների հետ համապատասխանության, նոր փաստաթղթերով համալրման անհրաժեշտության մասին,
  • Ներկայացնել հաշվետվություն իրականացված աշխատանքների մասին,
  • Համագործակցել ծրագրային թիմի հետ։

 

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն բժշկական կրթություն 
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ 
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին և բժշկասոցիալական փորձաքննությանն առնչվող օրենդրական դաշտի իմացություն
  • Հայերենի գերազանց իմացություն

 

Ժամկետները և այլ մանրամասները

Աշխատանքները պետք է սկսել 2022 թ. հոկտեմբերի 25-ից։ Ավարտը՝ 2023 թ․ հուլիս։

Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող փորձագետների կողմից առաջարկների ներկայացումը։ 

 

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝ 

  • Ինքնակենսագրական (CV),
  • Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի)։ 

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2022 թ. հոկտեմբերի 24-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «NEF/303/304»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։ 

 

Ծրագրի մասին

Ծառայությունն անհրաժեշտ է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության
միջոցով» ծրագրի իրականացման համար։ Ծրագրի նպատակն է նպաստել համավարակի և պատերազմի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը՝ դրա նախապայման դիտելով բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի արդյունավետությունը և օրինականությունը։

 

Սույն ծրագիրն իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի Strive շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի:

 

Կազմակերպության մասին

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։

18.10.2022

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են