«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնելու գնային առաջարկ հետազոտական աշխատանքների իրականացման համար։ Հետազոտությունը վերաբերելու է հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային մասնակցության վրա՝ հանրային տարածքների ունեցած ազդեցությանը։
Փորձագիտական ծառայության նպատակը
Ծառայություններ մատուցողը պետք է մշակի հետազոտություն մեթոդաբանությունը, իրականացնի տվյալների հավաքագրումը և տվյալների վերլուծությունը։
Աշխատանքի ծավալը
Ծառայություններ մատուցողի հիմնական պարտականություններն են՝
- Մշակել հետազոտության մեթոդաբանությունը,
- Իրականացնել դաշտային աշխատանքը՝ տվյալների հավաքումը,
- Վերլուծել տվյալները և տրամադրել զեկույցի նախնական տարբերակը։
Ակնկալվող արդյունքը
Համագործակցության արդյունքում ծառայություն մատուցողը պետք է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ին տրամադրի հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային մասնակցության վրա՝ հանրային տարածքների ունեցած ազդեցության վերաբերյալ հետազոտական զեկույց։
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն (ընկերությունների դեպքում՝ պատասխանատուների բարձրագույն կրթություն)
- Հետազոտությունների իրականացման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ (ընկերությունների դեպքում՝ առնվազն 5 տարվա գործունեության հավաստում)
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հայաստանյան հիմնախնդիրների վերաբերյալ պատկերացում, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի վերաբերյալ իրազեկվածություն.
- Գրական հայերենի գերազանց իմացություն։
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝
- Ինքնակենսագրական (CV) կամ կազմակերպության գործունեության մասին տեղեկություններ,
- Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի),
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2023 թ.նոյեմբերի 24-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «Ծառայությունների մատուցում»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։
Կազմակերպության մասին
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը նորաստեղծ հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։
Ծրագրի մասին
Ծրագիրն իրականացվում է Counterpart International Representative office in Armenia (Counterpart) / Քաունթերփարթ Ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության (Քաունթերփարթ) հետ համատեղ «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից։
Ծրագրի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող համայնքի ներգրավվածությունը համընդհանուր ձևավորված հանրային պարկերի մշակման և իրականացման միջոցով: