hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Ծառայությունների մատուցման հրավեր

Ծառայությունների մատուցման հրավեր

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը հաշմանդամության սահմանման գործընթացների վերաբերյալ լրագրողական նյութեր պատրաստելու նպատակով հրավիրում է մեդիա ծառայություններ մատուցողներին ներկայացնելու գնային առաջարկներ։

 

Փորձագիտական ծառայության նպատակը

Բարձրացնել հանրային իրազեկվածությունը հաշմանդամության սահմանման գործընթաների և աջակցող սարքերի տրամադրման վերաբերյալ։

 

Աշխատանքի ծավալը

Ծառայություններ մատուցողի հիմնական պարտականություններն են՝

 

  • Մշակել 5 լրագրողական նյութ (տեքստի և գրաֆիկների, լուսանկարների կամ տեսաձայնային նյութերի համադրմամբ) կազմակերպության հետ քննարկմամբ որոշմամբ թեմաների վերաբերյալ,
  • Հրապարակել (հեռարձակել) նյութը լրատվամիջոցի կայքում և ապահովել դրա բարձր տեսանելիությունը ծառայություն մատուցողի սոցիալական ցանցի էջերում,
  • Ներկայացնել ամփոփ տեղեկություն նյութի (նյութերի) դիտումների վերաբերյալ։ 

 

Ակնկալվող արդյունքը

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ լրագրողական նյութերի հրապարակում, որոնք տարածվել են մեդիա հարթակներում։

 

Պահանջվող որակավորում

Ֆիզիկական անձանց դեպքում՝

 

  • Բարձր վարկանիշ ունեցող լրատվական միջոցի (մեդիա հարթակի) հետ համագործակցություն
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մեդիա ոլորտում և մարդու իրավունքների ոլորտում լուսաբանելու փորձ
  • Հաշմանդամության՝ մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում և հավասարության արժեքի բարձր գիտակցում
  • Գրական հայերենի գերազանց իմացություն

 

Իրավաբանական անձանց դեպքում՝

 

  • Առնվազն 5 տարվա լրատվական գործունեություն և մարդու իրավունքների ոլորտում լուսաբանման փորձ
  • Հաշմանդամության՝ մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում և հավասարության արժեքի բարձր գիտակցում
  • Ծառայությունը մատուցող անձանց գրական հայերենի գերազանց իմացություն
  • Լրատվական հարթակի կամ հեռարձակման հնարավորություն

 

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝ 

  • Ինքնակենսագրական (CV) կամ կազմակերպության գործունեության մասին տեղեկություններ,
  • Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի),
  • Նախորդիվ արված աշխատանքներից հրապարկման օրինակ։

 

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2023 թ. մարտի 15-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «NEF/305»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։ 

 

Կազմակերպության մասին

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը նորաստեղծ հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։

 

Ծրագրի մասին

Ծառայությունն անհրաժեշտ է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի իրականացման համար։

Ծրագիրն իրականացվում է   STRIVE ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում Է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից:

10.02.2023

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են