Այս էջում մենք նպատակ ունենք տեղեկացնելու պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ընտրության հետ կապված վերջին զարգացումների մասին:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ակտիվորեն մասնակցում է տնօրեններին ընտրող հանձնաժողովներում որպես հանձնաժողովի անդամ։ Մեր նպատակն է հետևել, որպեսզի ընտրությունն ընթանա օրենսդրության համապատասխան և տնօրեն ընտրվեն անձինք, որոնք կապահովեն հաստատություններում խնամք ստացող բոլոր անձանց բարեկեցությանը և մարդու իրավունքները:
Կարևոր է նշել, որ բոլոր հասարակական կազմակերպությունները հնարավորություն ունեն ընդգրկվելու այդ հանձնաժողովներում, ինչպես սահմանված է ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշմամբ։ Այնուամենայնիվ, մենք հաճախ այս հանձնաժողովներում ընդգրկվելու համար դիմող միակ կազմակերպությունն ենք։ Այդ առումով կարևորում ենք մեր գործունեության հաշվետվողականությունը և այս բաժնում պարբերաբար թարմացնում ենք տեղեկություններ հանձնաժողովներում մեր մասնակցության և տնօրենների ընտրության մրցույթների արդյունքների ամփոփ տեղեկություններ։
Տնօրենների մրցույթների մասին թարմացումները տեղադրվում են ըստ ժամանակագրական հաջորդականության։
Ամսաթիվ՝ 2023 թվականի օգոստոսի 16
Կազմակերպություն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
Մրցույթի փուլը՝ թեստավորում
Հանձնաժողովի անդամ՝ Մուշեղ Հովսեփյան
Համապատասախանությունը օրենսդրությանը՝ Թեստավորման փուլն անցկացվել է կարգի համաձայն։
Արդյունքը՝ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի թեստավորման փուլին ներկայացել է Կարինե Գասպարյանը։
Կարինե Գասպարյանը թեստավորման փուլը չի հաղթահարել։
Ամսաթիվ՝ 2023 թվականի օգոստոսի 9
Կազմակերպություն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
Մրցույթի փուլը՝ թեստավորում
Հանձնաժողովի անդամ՝ Մուշեղ Հովսեփյան
Համապատասախանությունը օրենսդրությանը՝ Թեստավորման փուլն անցկացվել է կարգի համաձայն։
Արդյունքը՝ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի թեստավորման փուլին ներկայացել է Ռուզաննա Հովհաննիսյանը։
Թեստավորման փուլը չի հաղթահարել։
Ամսաթիվ՝ 2023 թվականի հուլիսի 11
Կազմակերպություն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
Մրցույթի փուլը՝ հարցազրույց
Հանձնաժողովի անդամ՝ Մուշեղ Հովսեփյան
Համապատասախանությունը օրենսդրությանը՝ Հարցազրույցի փուլն անցկացվել է կարգի համաձայն, ամբողջ ընթացքը տեսագրվել է։
Արդյունքը՝ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլին ներկայացել է Մարինե Ղալաչյանը: Հանձնաժողովում կազմակերպության ներկայացուցիչը ձևավորված հարցարանի հիման վրա լրացուցիչ հարցեր է տվել երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի, բռնությունից պաշտպանության, որդեգրման ընթացակարգի, արդյունավետ հաղորդկցության, երեխայի լավագույն շահի վրա հիմնված որոշումների կայացման և ներկայացրած հայեցակարգի վերաբերյալ։ Կազմակերպության ներկայացուցիչը թեկնածուի պատասխանները հնարավոր 12 միավորից գնահատել է 6 միավոր։
Գաղտնի քվեարկության արդյունքում Մարինե Ղալաչյանը չի ընտրվել:
Ամսաթիվ՝ 2023 թվականի հուլիսի 7
Կազմակերպություն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
Մրցույթի փուլը՝ թեստավորում
Հանձնաժողովի անդամ՝ Մուշեղ Հովսեփյան
Համապատասախանությունը օրենսդրությանը՝ Թեստավորման փուլն անցկացվել է կարգի համաձայն։
Արդյունքը՝ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի թեստավորման փուլին ներկայացել են Մարինե Ղալաչյանը, Ալինա Ադամյանը, Ռուբեն Գոմցյանը և Ավետիք Ղուկասյանը:
Թեստավորման փուլը հաղթահարել է Մարինե Զուդելմանի Ղալաչյանը:
Ամսաթիվ՝ 2023 թվականի հունիսի 15
Կազմակերպություն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն
Մրցույթի փուլը՝ թեստավորում
Հանձնաժողովի անդամ՝ Մուշեղ Հովսեփյան
Համապատասախանությունը օրենսդրությանը՝ Թեստավորման փուլն անցկացվել է կարգի համաձայն։
Արդյունքը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի թեստավորման փուլին ներկայացել են Վարդան Միրզոյանը, Վահե Ենգոյանը, Ռուբեն Խլոյանը և Խաչատուր Բարսեղյանը: Թեստավորմանը չէր ներկայացել Մերինե Սուքիասյանը: Թեստավորման փուլը հաղթահարող չի եղել:
Ամսաթիվ՝ 2023 թվականի մայիսի 29
Կազմակերպություն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
Մրցույթի փուլը՝ թեստավորում
Հանձնաժողովի անդամ՝ Մուշեղ Հովսեփյան
Համապատասախանությունը օրենսդրությանը՝ Թեստավորման փուլն անցկացվել է կարգի համաձայն։
Արդյունքը՝ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի թեստավորման փուլին ներկայացել են Մարինե Զուդելմանի Ղալաչյանը, Ալինա Մարտունի Ադամյանը և Ռուբեն Աշոտի Գոմցյանը: Թեստավորման փուլը հաղթահարող չի եղել: