hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Զեկույցներ են ուղարկվել ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե

Զեկույցներ են ուղարկվել ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն իր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ երկու զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե (CESCR): Այս զեկույցները նպատակ ունեն լույս սփռել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրավիճակի վրա և դյուրացնել Կոմիտեի հաղորդակցությունը ՀՀ կառավարության հետ:

Զբաղվածության և ներառական կրթության մասին զեկույց

Առաջին զեկույցը, որը ներկայացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ, կենտրոնանում է զբաղվածության պետական ծրագրերի անարդյունավետության և ներառական կրթության խնդիրների վրա: 2020-2023 թթ․առաջին կիսամյակն ընկած ժամանակահատվածում զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի շրջանակում աշխատանքի ընդունված 3096 անհատներից միայն 222-ն են հաշմանդամություն ունեցող անձինք: Զեկույցը նաև ընդգծում է խուլ, խուլ և կույր կամ կույր երեխաների համար ներառական կրթության իրավունքի իրացման խնդիրները` շեշտելով համընդհանուր դիզայնի սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը։

 

Զեկույցի ստեղծմանը նաև մասնակցել են՝ 

  • Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

  • Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի

  • Երեխաների պաշտպանության ցանց

 

Ընթերցել զեկույցը (անգլերեն)

Հոգեկան առողջության և ապաինստիտուցիոնալացման մասին զեկույց

Երկրորդ զեկույցը, որը ներկայացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետ համատեղ, ուղղված է հոգեկան առողջության իրավունքին: Զեկույցը ցույց է տալիս, որ հոգեկան առողջությանն առնչվող օրենքները համահունչ չեն մարդու իրավունքների միջազգային չափանիշներին: Զեկույցը նաև ընդգծում է, որ կառավարությունը չի իրականացնում բավարար աշխատանքներ  իրավունքների վրա հիմնված հոգեկան առողջության համակարգեր ստեղծելու նպատակով։ 

 

Զեկույցի ստեղծմանը նաև մասնակցել են՝ 

  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  • «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
  • «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
  • Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

 

Ընթերցել զեկույցը (անգլերեն)

07.09.2023

հոդված12, Հոդված24, Հոդված25, Հոդված27, Article12, Article24, Article25, Article27

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են