hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Բովանդակության մշակման ծառայությունների մատուցման հրավեր

Բովանդակության մշակման ծառայությունների մատուցման հրավեր

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը փնտրում է հաշմանդամության սահմանման գործընթացների վերաբերյալ հարցուպատասխաններ մշակելու ծառայություններ մատուցող անձի (կազմակերպության)։

 

Փորձագիտական ծառայության նպատակը

Փորձագետը պետք է մատչելի ձևաչափով մշակի հարցուպատասխաններ հաշմանդամության սահմանման գործընթացների վերաբերյալ՝ հանրության իրազեկվածության բարձրացման նպատակով։

 

Աշխատանքի ծավալը

Ծառայություններ մատուցողի հիմնական պարտականություններն են՝

  • Մշակել հինգ թեմատիկ տեքստային և պատկերային հարցուպատասխաններ հաշմանդամության սահմանման գործընթացների վերաբերյալ.
  • Համագործակցել ծրագրային թիմի հետ։

 

Ակնկալվող արդյունքը

Հարցուպատասխանների հինգ փաթեթ հաշմանդամության սահմանման գործընթացների վերաբերյալ

 

Պահանջվող որակավորում

  • Բժշկասոցիալական փորձաքննությանը և անձի ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող օրենդրական դաշտի իմացություն
  • Հայերենի գերազանց իմացություն

 

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝ 

  • Նախկինում իրականացրած նմանատիպ աշխատանք
  • Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի)։ 
  •  

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2023 թ. մարտի 15-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «NEF/307»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։ 

 

Կազմակերպության մասին

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը նորաստեղծ հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։

 

 

Ծրագրի մասին

Ծառայությունն անհրաժեշտ է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի իրականացման համար։

Ծրագիրն իրականացվում է   STRIVE ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում Է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից:

10.02.2023

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են