hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Աղետների ռիսկի նվազեցումը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում

Աղետների ռիսկի նվազեցումը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում

Հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են Երկրի բնակչության առնվազն 15%-ը, սակայն շարունակում են մնալ աղետներից ամենաշատ տուժածների թվում։ Հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ դուրս են մնում արտակարգ իրավիճակների պատրաստությանը և աղետների ռիսկի նվազեցմանն (ԱՌՆ) ուղղված գործողություններից։ Հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ հաշմանդամություն ունեցող անձանց մահացության մակարդակը հակված է երկուսից չորս անգամ ավելի բարձր լինել, քան մնացած բնակչությանը, ինչպես արձանագրվել է 2011 թվականի Ճապոնիայի երկրաշարժի և ցունամիի և ԱՄՆ-ում Կատրինա փոթորկի ժամանակ։

 

Եվրոպան և Կենտրոնական Ասիան բացառություն չեն, և COVID-19-ը դրա ամենավերջին օրինակներից մեկն է: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի վիճակագրությունը 2021 թվականի սկզբից ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են COVID-19-ի հետ կապված մահվան 10 դեպքերից վեցը: Նման միտումներ են նկատվում նաև այլ ճգնաժամային իրավիճակներում, ներառյալ ջրհեղեղները, եղանակային ծայրահեղ երևույթները և անտառային հրդեհները:

 

Նախապատրաստվելով 2021 թվականի Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումին՝ Հաշմանդամության եվրոպական ֆորումը (EDF) ուսումնասիրել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հաշմանդամության առումով ներառական աղետների ռիսկի նվազեցման քաղաքականության և պրակտիկայի փորձերը։ 

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն աջակցել է ուսումնասիրությանը, և դրանում տեղ են գտել աղետների ռիսկերի նվազեցման հայաստանյան քաղաքականության և պրակտիկայի վերաբերյալ տեղեկություններ։ Կազմակերպությունն իր դիտարկումներն արել է՝ հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ. համալիր ծրագրի» գնահատման նախնական արդյունքները։ 

Գնահատումն իրականացվում է «Արդյունավետ և լիարժեք մասնակցություն քաղաքականության մշակմանը և մոնիթորինգին» ծրագրի շրջանակներում, որի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ։


Բեռնել ուսումնասիրությունը (անգլերեն)

 

Բեռնել քաղաքականության փաստաթուղթը (անգլերեն)

 

Ծանոթանալ փաստաթղթերի ամբողջական փաթեթին (անգլերեն)

22.12.2021

Հոդված 11

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են