- Չափահասների դեպքում հաշմանդամություն սահմանելիս ի՞նչ ժամկետներ են գործում
18 տարեկանից բարձր անձանց դեպքում հաշմանդամությունը սահմանվում է 1-2 տարի ժամկետով կամ անժամկետ։
Եթե չափահաս անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը միջին կամ ծանր է գնահատվել, ապա հաշմանդամությունը սահմանվում է 1 տարի ժամկետով։
Չափահաս անձի մոտ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակման դեպքում հաշմանդամությունը սահմանվում է 2 տարի։
- Երեխաների դեպքում հաշմանդամություն սահմանելիս ի՞նչ ժամկետներ են գործում
Երեխաների (18 տարեկանից ցածր) դեպքում հաշմանդամությունը սահմանվում է 1-5 տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը։ 18 տարին լրանալուց հետո ժամկետները նույնն են, ինչ բոլոր չափահասների դեպքում։
Եթե երեխայի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը միջին կամ ծանր է գնահատվել, ապա հաշմանդամությունը սահմանվում է 2 տարի ժամկետով։
Երեխայի մոտ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակման դեպքում հաշմանդամությունը սահմանվում է 5 տարի կամ մինչև 18 տարեկան դառնալը։
- Ո՞րն է համարվում հաշմանդամության ճանաչման սկիզբը և ո՞րը վերջը
Անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու սկիզբ է համարվում գրավոր դիմումի մուտքագրման օրը: Անձը համարվում է հաշմանդամություն ունեցող մինչև ֆունկցիոնալության գնահատման որոշման մեջ նշված ժամկետին հաջորդող ամսվա 1-ը: Այսինքն՝ եթե ժամկետը նշված է 2023 թ. սեպտեմբերի 5, ապա հաշմանդամություն ունեցող անձ եք համարվելու մինչև 2023 թ. hոկտեմբերի 1-ը:
- Կարո՞ղ է հաշմանդամությունը սահմանվել անժամկետ
Այո՛, հաշմանդամությունը սահմանվում է առանց ժամկետի այն դեպքում, երբ մասնագետները չեն կանխատեսում ֆունկցիոնալության սահմանափակումների վերականգնման հնարավորություն։ Սա կիրառելի է միայն չափահասների դեպքում։ Երեխաների դեպքում առավելագույն ժամկետը մինչև 18 տարեկան դառնալն է։
- Առողջական ո՞ր խնդիրների դեպքերում է հաշմանդամությունը սահմանվում անժամկետ առաջին իսկ գնահատման ժամանակ
Կառավարության որոշումը մի շարք դեպքեր է նախատեսել, որոնք ներկայացնում ենք չնչին փոփոխություններով։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ որոշ բժշկական տերմիններ կարող են ընդունելի չլինել մեզ համար։
Նյարդային համակարգի հիվանդություններ՝
-
վնասվածքներով, նեյրոինֆեկցիաներով (պոլիոմիելիտ), վիրահատական բուժման ոչ ենթակա ուռուցքներով, բնածին արատներով և ժառանգական համախտանիշներով պայմանավորված խիստ արտահայտված շարժողական խանգարումներ՝ տետրապլեգիա, տրիպլեգիա, պարապլեգիա, հեմիպլեգիա, մոնոպլեգիա, գեներալիզացված խիստ արտահայտված հիպերկինզներ, դիստոնիաներ,
-
չափահաս անձանց մոտ ախտորոշված մանկական ուղեղային կաթվածով պայմանավորված խիստ արտահայտված, արտահայտված, չափավոր շարժողական խանգարումներ՝ տետրապլեգիա, տրիպլեգիա, պարապլեգիա, հեմիպլեգիա, տետրապարեզ, տրիպարեզ, պարապարեզ, հեմիպարեզ, գեներալիզացված խիստ արտահայտված, արտահայտված, չափավոր հիպերկինզներ, դիստոնիաներ, խոսքի խիստ արտահայտված խանգարումներ,
-
պրոգրեսիվվող մկանային դիստրոֆիաներ,
-
խուլհամրություն, պրակտիկ խուլհամրություն (երկկողմանի խլություն խոսքի խիստ արտահայտված խանգարումով).
Հոգեկան և մտավոր խանգարումներ՝
-
մտավոր հետամնացություն,
-
թուլամտություն (դեմենցիա),
-
զարգացման ընդհանուր խանգարումներ.
Վիրաբուժական հիվանդություններ՝
-
անդամահատումներ, եթե պրոթեզավորումը չի կարող ազդել ֆունկցիոնալության աստիճանի փոփոխության վրա.
Ներքին օրգանների հիվանդություններ՝
-
սրտի բնածին արատներ` միափորոք սիրտ, ատրեզիաներ, մագիստրալ անոթների տրանսպոզիցիայի որոշ ձևեր, ամոքիչ վիրահատություններից հետո (արյան շրջանառության ֆիզիոլոգիական շտկում կամ աորտաթոքային շունտավորում) արյան շրջանառության կայուն չափավոր, արտահայտված և խիստ արտահայտված խանգարումով.
Շարակցական հյուսվածքի հիվանդություններ՝
-
Ռևմատոիդ արթրիտ՝ բարդություններով պայմանավորված հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներ (հոդերի արտահայտված դեֆորմացիա, խիստ արտահայտված կոնտրակտուրաներ, անկիլոզներ),
-
Անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն)՝ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի բարդություններով պայմանավորված հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներ` ողնաշարի արտահայտված դեֆորմացիա, պերիֆերիկ հոդերի խիստ արտահայտված կոնտրակտուրոներ, անկիլոզներ,
-
Համակարգային սկլերոդերմիա՝ մաշկի խիստ արտահայտված կարծրացում հոդերի խիստ արտահայտված կոնտրակտուրաների զարգացմամբ.
Ներզատական համակարգի հիվանդություններ`
-
Շաքարային դիաբետ ծանր ընթացքով, խիստ արտահայտված բարդություններով՝ ա. գլխուղեղի անոթների ախտահարում` Էնցեֆալոպաթիա III-րդ աստիճանի թուլամտությամբ, հոգեկան ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարմամբ. բ. պրոլիֆերատիվ ռետինոպաթիա տեսողական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարմամբ,
-
Բնածին հիպոթիրեոզ մտավոր և ֆիզիկական զարգացման չափավոր խանգարումով։
- Առողջական ո՞ր խնդիրների դեպքերում է հաշմանդամությունը սահմանվում մինչև 18 տարին լրանալն առաջին գնահատման ժամանակ
-
երիկամների խրոնիկական հիվանդություններ, ԽԵԱ տերմինալ շրջան, ծրագրային հեմոդիալիզ.
-
լյարդի ցիռոզ՝ հեպատոսպլենոմեգալյայով և պորտալ հիպերտենզիայով, 3-րդ աստիճանի․
-
բնածին անավարտ (անկատար) օստեոգենեզ՝ հենաշարժական ֆունկցիայի արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
-
նյութափոխանակության բնածին, ժառանգական հիվանդություններ՝ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, դեղակայուն, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (մուկովիսցիդոզ, ացիդեմիա կամ ացիդուրիա, գլյուտարիկացիդուրիա, գալակտոզեմիա, Ֆաբրիի, Գոխի Նիմանն-Պիկի հիվանդություններ, մուկոպոլիսախարիդոզ ֆենիլկետոնուրիա).
-
պատանեկան արթրիտ կոնտրակտուրաներով, դեֆորմացիաներով՝ հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
-
համակարգային կարմիր գայլախտ՝ ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.
-
համակարգային սկլերոզ՝ տարածուն ձև, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.
-
բնածին բուլոզ էպիդերմոլիզ՝ ծանր ընթացքով, բուժման չենթարկվող, դերմատոմիոզիտ՝ ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.
-
բնածին բուլոզ էպիդերմոլիզ՝ ծանր ընթացքով, բուժման չենթարկվող.
-
օրգանիզմի կառուցվածքային չշտկվող խախտումներ՝ ֆունկցիոնալ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
-
ողնաշարի և ողնուղեղի զարգացման բնածին խախտումներ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
-
բնածին քրոմոսոմային և գենետիկ խանգարումներ (Դաունի համախտանիշ)՝ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, անբարենպաստ կանխատեսմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ, այդ թվում՝ հոգեկան և մտավոր ֆունկցիաների չափավոր, արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
-
շիզոֆրենիայի տարբեր ձևեր, այդ թվում՝ մանկական, հոգեկան ֆունկցիայի արտահայտված և խիստ արտահայտված խանգարում.
-
սիմպտոմատիկ, իդեոպատիկ էպիլեպսիա՝ նոպաների բուժման ռեզիստենտությամբ, արտահայտված կամ խիստ արտահայտված հոգեկան ֆունկցիայի խանգարմամբ.
-
մանկական ուղեղային լուծանք՝ նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
-
բնածին պրոգրեսիվող նյարդամկանային հիվանդություններ՝ Դյուշենի միոդիստրոֆիա (G71.0), Վերդինգ-Գոֆմանի ողնուղեղային ամիոտրոֆիա և այլն՝ հենաշարժական ֆունկցիայի արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
-
ՁԻԱՀ՝ երկրորդային հիվանդության տերմինալ փուլ.
-
շաքարային դիաբետ՝ 1-ին տիպ, միջին ծանրության, անկայուն ընթացքով, առանց բարդությունների.
-
մեկ կամ զույգ ակնագնդի բացակայություն, մեկ կամ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայություն կամ առարկայական տեսողության անվերադարձ բացակայություն (կուրություն)՝ տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով 0,03, մեկ կամ զույգ աչքի տեսադաշտի նեղացում մինչև 10 աստիճան (ֆիքսացիոն կետից)` կայուն և անդառնալի փոփոխության հետևանքով.
-
բնածին բազմաթիվ արտրոգրիպոզ.
-
վերին վերջույթների կառուցվածքային խախտումներ՝ ուսագոտու, բազկային հոդի, բազկի, նախաբազկի, դաստակի ամպուտացիաներ, 4 մատների բոլոր ֆալանգների բացակայություն՝ բացառությամբ 1-ին մատի, կամ 3 մատների բացակայություն՝ 1-ին մատի ներառումով: Ստորին վերջույթների կառուցվածքային խախտումներ՝ ամպուտացիաներ. կոնք-ազդրային հոդի (հոդերի), ազդրի էկզարտիկուլացիա, ազդրի, սրունքի ծայրատ, թաթի բացակայություն.
-
անկիլոզացնող սպոնդիլիտ՝ հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
-
չարորակ նորագոյացություններ (մետաստազներով և կրկնություններով)՝ արմատական բուժումից հետո, հիվանդության անբուժելիություն.
-
կոկորդի բացակայություն՝ վիրաբուժական հեռացումից հետո.
-
վերին և ստորին վերջույթների խոշոր հոդերի արտահայտված կոնտրակտուրա՝ ֆունկցիոնալ անհարմար դիրքով, էնդոպրոթեզավորման անհնարինություն.
-
բնածին վիրահատված հիդրոցեֆալիա՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով:շ
Առողջական ո՞ր խնդիրների դեպքերում է հաշմանդամությունը սահմանվում մինչև 18 տարին լրանալը 3-րդ տարվա դիտարկման պայմանում
-
գլխուղեղի և ողնուղեղի տարբեր ծագման ախտահարումներ, անվիրահատելի բարորակ նորագոյացություններ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, տեսողական, խոսքի և լիկվորոդինամիկայի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
-
նյարդային համակարգի խրոնիկական հարաճուն (պրոգրեսիվող) հիվանդություններ (այդ թվում՝ գլխուղեղի նեյրոդեգեներատիվ հիվանդություններ)՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, տեսողական, խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարումներով.
-
սրտի ռիթմի խանգարումներ, որոնց դեպքում տեղադրված են սրտի ռիթմը վարող տարատեսակ սարքեր.
-
չշտկվող կղանքային, միզային խուղակներ, ստոմաներ.
-
ոսկրամկանային համակարգի կառուցվածքային բնածին խախտումներ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով:
Երեխաների ո՞ր առողջական խնդիրների դեպքերում է հաշմանդամությունը սահմանվում 5 տարի ժամկետով
-
չարորակ նորագոյացություններ, այդ թվում՝ սուր և խրոնիկ լեյկոզի ցանկացած ձև.
-
զարգացման ընդհանուր խանգարումներ.
-
սկոլիոզ՝ 3-4-րդ աստիճանի, արագ զարգացող, երկարատև և բարդ վերականգնողական բուժում պահանջող.
-
դիմածնոտային շրջանի բնածին կամ ժառանգական կառուցվածքային խախտումներ (շրթունքների, կոշտ քիմքի և փափուկ քիմքի լրիվ երկատում և այլն)՝ մարսողական ֆունկցիայի կայուն՝ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ.
-
երկկողմանի բնածին խուլհամրություն (հնարավոր է կոխլեար իմպլանտացիա), երկկողմանի պրակտիկ խլություն (2 կողմից 4-րդ աստիճանի ծանրալսություն՝ խոսքի խիստ արտահայտված խանգարումով), երկկողմանի 4-րդ կամ 3-4-րդ աստիճանի ծանրալսություն, լսողական սարքի կրման անարդյունավետությամբ, խոսքի արտահայտված խանգարումով.
-
երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն՝ 3-4-րդ աստիճանի, լսողական ապարատի կրման անարդյունավետություն, խոսքի խանգարումով.
-
մանկական ուղեղային լուծանք՝ նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումներով.
-
ոտնաթաթերի բնածին դեֆորմացիաներ (ծուռթաթություն)՝ հենաշարժական ֆունկցիայի արտահայտված խանգարումով.
-
մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիա, աղ կորցնող ձև.
-
առաջնային մակերիկամային անբավարարություն.
-
պանհիպոպիտուիտարիզմ կամ հիպոպիտուիտարիզմ:
- Եթե դեռ ժամկետը չի ավարտվել, իսկ իմ առողջական վիճակը վատթարացել է, կարո՞ղ եմ դիմել նոր գնահատման համար
Այո, դուք կարող եք վերջնաժամկետից շուտ դիմել նոր գնահատման համար։ Եթե ձեր առողջական վիճակը վատթարացել է նախորդ գնահատումից հետո, ապա կարող եք ցանկացած պահի դիմել նոր գնահատման համար՝ ներկայացնելով առողջական ներկա վիճակի մասին փաստաթղթերը։
Հաշվի առնելով որ այս ցանկերը հաճախ են փոփոխվում՝ խնդրում ենք այս ցանկերի վերջնական տարբերակը փնտրել Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում։ Կարող եք գտնել՝ փնտրելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։
---
Այս հարցուպատասխանը մշակել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագիրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Strive ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում Է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների.
- «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ,
- «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ,
- «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ,
- «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: