hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Evnreport. Բժշկական ամլացում՝ կամավոր, սակայն ոչ բոլորի համար

Evnreport. Բժշկական ամլացում՝ կամավոր, սակայն ոչ բոլորի համար

Հուլիսի 15-ին հանրային քննարկման ներկայացվեց կառավարության որոշման այս նախագիծը, որի մի շարք դրույթներ խիստ խնդրահարույց համարվեցին հատկապես իրավապաշտպանների կողմից: 

Նախագծով ներկայացված նոր կարգի հենց առաջին կետը սահմանում է. «Կամավոր բժշկական ամլացումը՝ վիրաբուժական միջամտություն է, որը կիրառվում է որպես մշտական բեղմնականխման եղանակ և կատարվում է միայն կամավոր սկզբունքով՝ չափահաս անհատի (ամուսինների) իրազեկված համաձայնության դեպքում»: 

Նույն կետով սահմանվում է նաև՝ «կամավոր բժշկական ամլացումը կարող է իրականացվել անհատի ցանկությամբ կամ բժշկական ցուցումներով` անհատի գրավոր իրազեկված համաձայնությամբ, իսկ դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց` բժշկական ցուցումներով ամլացումը` դատարանի որոշմամբ»: 

Ի հակադրություն նախագծային նոր կարգի՝ գործող կարգը սահմանում է. «Բժշկական ամլացմանը ենթակա չեն դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք»:

Այսինքն, նախագծով սահմանված ձևակերպումից պարզ է, որ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձին ամլացնելու վերաբերյալ որոշումն ընդունում է ոչ թե հենց նա, այլ բոլորովին այլ մեկը՝ դատարանը: Մինչդեռ, թե՛ Սահմանադրությամբ, թե՛ այլ օրենսդրական նորմերով է սահմանվում անձի իրազեկված համաձայնության պարտադիրությունը: 

Օրինակ, «Վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով ամրագրվում է, որ կամավոր բժշկական ամլացումն իրականացվում է բուժհաստատություններում միայն չափահաս անձանց նկատմամբ՝ նրանց իրազեկված համաձայնության դեպքում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանը խոսում է մեկ այլ խնդրի մասին. անգործունակ ճանաչված անձը կարող է դիմել դատարան միայն մեկ դեպքում՝ իրեն գործունակ ճանաչելու համար: 

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանվում է.  «Անչափահասները, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք կարող են ինքնուրույն դիմել դատարան միայն սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում»: Իսկ օրենսգրքով նրանց համար ինքնուրույն դատարան դիմելու մեկ դեպք է նախատեսում՝ գործունակ ճանաչելն ու գործունակության սահմանափակումները վերացնելը: 

«Այսինքն, ամլացման դեպքում էլ իր փոխարեն պետք է խնամակալը դիմի դատարան: Ստացվում է, որ խնամակալի ցանկության դեպքում է անձն ամլացվելու, և խնամակալը պրակտիկայում կարող է հաշվի չառնել անձի ցանկությունը»,- նշում է Հովսեփյանը:

Ամբողջական տարբերակը՝ այստեղ։

10.09.2022

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են