hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Aysor. Վտանգը «լուռ» է գալիս․ Խուլերի համար իրազեկման պատշաճ մեխանիզմ Հայաստանում չկա

Aysor. Վտանգը «լուռ» է գալիս․ Խուլերի համար իրազեկման պատշաճ մեխանիզմ Հայաստանում չկա

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանը նշում է, որ աշխարհում գոյություն ունեն խուլերի համար հարմարեցված տարբեր ազդանշանային համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս արտակարգ իրավիճակներում ինֆորմացիան ստանալ լուսային կամ որևէ այլ ազդանշանի միջոցով, որը վիզուալ տարբերակով կտեղեկացնի հնարավոր վտանգի մասին:

«Հայաստանում դրանք մասամբ են կիրառվում։ Օրինակ, դրանք տեղադրված են դպրոցների միջանցքներում և ակնհայտ է, որ դասասենյակում գտնվող երեխան վտանգի դեպքում պարզապես չի տեսնի այդ ազդանշանը», - ասում է Մուշեղ Հովսեփյանը:

Նա նշում է, որ SMS-ների միջոցով ծանուցման տարբերակի մասով ևս լավատես չէ, չի պատկերացնում, թե արտակարգ իրավիճակում այն որքանով կաշխատի:

«Խնդիրն այն է, որ արտակարգ իրավիճակի դեպքում այդ SMS-ները պետք է ուղարկվեն բազմաթիվ մարդկանց՝ արդյոք մեր համակարգերը թույլ կտան դա։ Իրազեկման այս միջոցը փորձարկված չէ և չգիտենք՝ ինչպես կաշխատի: Բայց միանշանակ է, որ պետությունն այս ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկի։ Բարձր ակնկալիք այս հարցում ո՛չ քաղաքացիական հասարակությունը, ո՛չ հաշմանդամություն ունեցող անձիք, իմ կարծիքով, չունեն», - ասում է Մուշեղ Հովսեփյանը:

 

Ամբողջական տարբերակը՝ այստեղ։

29.08.2022

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են