hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Armtimes. Հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկությունը Հայաստանում հասնում է 92%-ի. ինչ կփոխի նոր օրենքը

Armtimes. Հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկությունը Հայաստանում հասնում է 92%-ի. ինչ կփոխի նոր օրենքը

«2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում ընդգրկված է 190 հազար 990 հաշմանդամություն ունեցող անձ: Այդ անձանց թվում ունենք մոտ 92 տոկոս գործազրկություն»,- անդրադառնալով Ազգային ժողովում երեկ ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքին՝ այսօր ասաց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը՝ ընդգծելով, որ ներկայացվածը մեծ թիվ է:

ՀԿ նախագահի խոսքով՝ նոր օրենքը հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկության թվի զգալի նվազմանը նպաստելու լավագույն ազդեցությունը կարող է ունենալ:

Մեդիա կենտրոնում հրավիրված առցանց քննարկման ժամանակ Մուշեղ Հովսեփյանը նաեւ շեշտեց՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այս պարտավորությունը ստանձնել էր դեռեւս 2010-ին՝ վավերացնելով ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան: «Իրականում սա պատմական իրադարձություն է, որովհետեւ օրենքի համար պայքարել են բազմաթիվ անձինք ու առանձին կազմակերպություններ: Սա առաջին քայլն է, շատ կարեւոր է, որ հետագա բոլոր գործողությունները եւս արդյունավետ լինեն, որպեսզի ունենանք օրենսդրություն, որը գործնականորեն արդյունավետություն կբերի հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում»:

Ըստ Հովսեփյանի՝ սա փոփոխությունների միայն սկիզբն է, որից հետո պետք է սկսվի նոր փուլ՝ ապահովելու օրենքի իրագործումը, ծրագրերի իրականացումը եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ ներառման նոր մակարդակը:

Հովսեփյանը նկատեց՝ անչափ կարեւորում է դրույթներից հետեւյալը՝ «Պաշտպանում է հաշմանդամության հիմքով խտրականությունից»: «Այս նախագծով հնարավորություն տրվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպություններին պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անդամների շահերը դատարանում: Իհարկե, եթե նախագահը ստորագրի, ու այս օրենքը ուժի մեջ մտնի»,- ասաց նա:

 

Ամբողջական տարբերակն՝ այստեղ։

06.04.2022

Հոդված 4

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են