hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Armenpress. Գրեթե դատարկ էջում ենք. Մուշեղ Հովսեփյանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների մասին

Armenpress. Գրեթե դատարկ էջում ենք. Մուշեղ Հովսեփյանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների մասին

Տեղեկատվության մատչելիությունը կենսական նշանակություն է ստանում հատկապես արտակարգ իրավիճակների և աղետների պայմաններում։ Խնդիրն առավել բարդ է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Օրերս հանրային քննարկման է դրվել «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող մատչելիության պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի առաջարկը մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ–ի կողմից։ 

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների, որոշումների կայացմանը նրանց մասնակցության և տեղեկատվության մատչելիության մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի հետ։

Օրենքն ընդունվեց մեկ տարի առաջ և մենք սկսեցինք գործել գրեթե նույն ժամանակահատվածից։ Այս տարեսկզբին արդեն աջակցեցինք Կառավարությանը՝ երեք համակարգային փոփոխություն բերող նախագծերի մշակման հարցում։ Այդ նախագծերն առնչվում են անձնական օգնականի, խելամիտ հարմարեցումների տրամադրման կարգերին, ինչպես նաև վեբ բովանդակության մատչելիությանը։

Եվ այս համատեքստում հատկապես կարևոր է, որ պետական մարմինները շարունակեն բաց աշխատել և համագործակցային միջավայր ապահովել։ Միջազգային կազմակերպությունները պետք է ներառական դարձնեն զարգացման բոլոր ծրագրերը և դրանք ուղղեն օրենքի գործնական կիրառմանը և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացմանը։


Ամբողջական տարբերակը՝ այստեղ։

26.08.2022

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են