hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Ampop. Ի՞նչ է սահմանում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» նոր օրենքը

Ampop. Ի՞նչ է սահմանում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» նոր օրենքը

Հաշմանդամություն ունեցող անձանց շահերն այսուհետ հնարավոր կլինի ավելի վստահ պաշտպանել՝ հիմնվելով մայիսին Ազգային ժողովի կողմից ընդունած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի և կից օրենքներում կատարված փոփոխությունների փաթեթի վրա։Հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն ու նրանց շահերը պաշտպանողներն օրենքի ընդունումը համարում են կարևոր քայլ և արդեն պլանավորում են իրենց առաջիկա անելիքները։Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այս պարտավորությունը ստանձնել էր դեռևս 2010 թ.-ին` վավերացնելով ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան:

2019-ին օրենքը մշակվել և հանրային քննարկման էր դրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, իսկ 2021-ին Կառավարությունն այն հավանության արժանացրեց և ուղարկեց ԱԺ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասաց, որ օրենքի ընդունման գործընթացը տարիներով ձգձգվել է՝ ամեն անգամ տարբեր պատճառներով.

«Սույն օրենքն ամբողջությամբ նոր հնարավորություն է տալիս ՀՀ Կառավարությանը և կառավարող բոլոր օղակներին, այդ թվում՝ համայնքային մակարդակում, գործիք ունենալ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները»,- ասաց Հովսեփյանը։

Օրենքի նախագծում շատ կարևոր սահմանում կա հաշմանդամության հիմքով խտրականության վերաբերյալ։ Նախկինում թեև Սահմանադրությամբ այն արգելված էր, սակայն, թե ինչ ասել է հաշմանդամության հիմքով խտրականություն, ՀՀ Օրենսդրությունը  պատասխան չէր տալիս։ Այս օրենքով այդ պատասխանն արդեն կա։
Հովսեփյանը նշեց նաև՝ կարևոր է, որ ոլորտի քաղաքականության այդ սկզբունքները հենց օրենքով են ամրագրված, որովհետև քաղաքական գործընթացները երբեմն փոփոխության կարող են ենթարկվել և բացասական ազդեցություն ունենալ, իսկ օրենքով ամրագրումը շատ ավելի կայուն երաշխիք է համակարգի համար, քանի որ օրենքը համեմատաբար դժվար է փոխել, ի տարբերություն մյուս իրավական ակտերի։

Ամբողջական տարբերակն՝ այստեղ։

 

 

25.08.2022

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են