«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն հրապարակում է նոր ձեռնարկ արդյունավետ հաղորդակցության և էթիկայի վերաբերյալ։ Այն նախատեսված է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների համար, սակայն կարող է օգտակար լինել նաև մասնավոր և պետական հատվածի բոլոր այն ծառայություն մատուցողների համար, որոնք իրենց առօրյա գործունեության ընթացքում աշխատում են հաշմանդամություն ունեցող անձանց հետ։
Ձեռնարկը պատրաստվել է միջազգային լավագույն փորձի և համապատասխան գրականության ուսումնասիրության հիման վրա և պարունակում է գործնական խորհուրդներ և առաջարկներ հաշմանդամություն ունեցող անձանց հետ հարգալից և արդյունավետ համագործակցելու նպատակով:
Ձեռնարկն ընթերցելիս պետք է նկատի ունենալ, որ այս խորհուրդները կարող են օգտակար լինել դեպքերի մեծ մասում, բայց ոչ բոլոր դեպքերում։
Ձեռնարկը պատրաստվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (Strive) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում Է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամ, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ:
Ձեռնարկը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Մատչելիության հայտարարություն
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ջանում է տեղեկատվական բոլոր նյութերը ստեղծել հաշմանդամություն ունեցող բոլոր անհատների համար մատչելի ձևաչափերով։ Այս էլեկտրոնային փաստաթուղթը ևս մատչելի ձևաչափով է։ Եթե այն չի համապատասխանում Ձեր կարիքներին, այլընտրանքային տարբերակները ստանալու նպատակով կարող եք գրել մեր էլ. փոստի հասցեին՝ info@dra.am: Տեղեկատվական նյութերի մատչելիության հարցումներին մենք պատասխանում ենք 48 ժամում։