Հաշմանդամություն ունեցող անձանց համար ինքնախնամքը երբեմն կարող է ավելի բարդ լինել ֆիզիկական, էմոցիոնալ, սոցիալական և միջավայրային մարտահրավերների պատճառով:
Ինքնախնամքը ընդհանուր բարեկեցության կարևոր բաղադրիչն է, որը ներառում է գործողություններ, որոնք անհատները ձեռնարկում են իրենց առողջությունը, երջանկությունը և կյանքի որակը պահպանելու կամ բարելավելու համար:
Այս ուղեցույցը նպատակ ունի լուծելու այս մարտահրավերները՝ առաջարկելով համապատասխան խորհուրդներ և ռեսուրսներ, որոնք կօգնեն պահպանելու կամ բարելավվելու ձեր անկախությունը:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն այս ուղեցույցը մշակել է որպես ամփոփ ռեսուրս, որը կարող եք մշտապես օգտագործել: Խորհուրդ ենք տալիս սկսել ներածությունից։
Այս ուղեցույցը նախատեսված չէ մեկ անգամ ընթերցելու և մի կողմ դնելու համար: Փոխարենը՝ դրան վերաբերվեք որպես կենդանի փաստաթղթի, որին կարող եք վերադառնալ ամեն անգամ, երբ զգաք դրա կարիքը։
-
Այս ուղեցույցը պատրաստվել է Արբերիտեր-Սամարիտեր-Բունդ (ԷյԷսԲի)-ի և Գերմանիայի Դաշնային Արտաքին Գործերի Գերատեսչության աջակցությամբ (ԳԴԱԳԳ)։ Այս հրապարակման մեջ արտահայտված բովանդակությունը և տեսակետները բացառապես հեղինակի պատասխանատվությունն են և չեն կարող համարվել, որ արտացոլում են ԷյԷսԲի-ի և ԳԴԱԳԳ-ի տեսակետները։ ԷյԷսԲի-ն և ԳԴԱԳԳ-ը պատասխանատվություն չեն կրում որևէ կորստի, վնասի կամ վնասվածքի համար, որը բխում է սույն հրապարակման մեջ պարունակվող որևէ տեղեկության և տեսակետից կախված լինելուց։
Մատչելիության հայտարարություն
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ջանում է տեղեկատվական բոլոր նյութերը ստեղծել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար մատչելի ձևաչափերով։ Այս էլեկտրոնային փաստաթուղթը ևս մատչելի ձևաչափով է։ Եթե այն չի համապատասխանում ձեր կարիքներին, այլընտրանքային տարբերակները ստանալու նպատակով կարող եք գրել մեր էլփոստի հասցեին՝ info@dra.am: Տեղեկատվական նյութերի մատչելիության հարցումներին մենք պատասխանում ենք 48 ժամում։