hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Ուսումնասիրություն. Հանրային զբոսայգիները որպես հայաստանյան համայնքների մասնակցության տարածք

Ուսումնասիրություն. Հանրային զբոսայգիները որպես հայաստանյան համայնքների մասնակցության տարածք

Կանաչ տարածքներն ավելին են, քան սոսկ ժամանցի և հանգստի համար նախատեսված տարածքներ. դրանք կենսական հասարակական տարածքներ են, որոնք նպաստում են բարեկեցությանը, խրախուսում են համայնքների ժողովրդավարացումը և ներառումը:

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն իրականացրել է «Կանաչ ներառում. հանրային զբոսայգիները որպես հայաստանյան համայնքների մասնակցության տարածք» հետազոտությունը։

 

Ուսումնասիրության նպատակն էր պարզել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության պրակտիկաները Հայաստանի մարզերի քաղաքային համայնքներում հանրային զբոսայգիների տարածքի պլանավորման և օգտագործման մեջ։

 

Այս հետազոտության հիման վրա առաջիկայում կհրապարակենք ուղեցույցը, որը կարող է օգտակար լինել հատկապես համայնքի ղեկավարներին սուբվենցիոն ծրագրերի հայտերը մշակելիս։ 

 

Սույն հետազոտությունը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) թիվ 72011123CA00001 համագործակցության պայմանագրի համաձայն՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։


Ընթերցել զեկույցը (pdf)

 

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ջանում է տեղեկատվական բոլոր նյութերը ստեղծել հաշմանդամություն ունեցող բոլոր անհատների համար մատչելի ձևաչափերով։ Այս էլեկտրոնային փաստաթուղթը ևս մատչելի ձևաչափով է։ Եթե այն չի համապատասխանում Ձեր կարիքներին, այլընտրանքային տարբերակները ստանալու նպատակով կարող եք գրել մեր էլ. փոստի հասցեին՝ info@dra.am։ Տեղեկատվական նյութերի մատչելիության հարցումներին մենք պատասխանում ենք 48 ժամում։

 

18.06.2024

Հոդված9, Հոդված29

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են