hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Ուսումնասիրություն. ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության և հավաստագրման միջազգային փորձը

Ուսումնասիրություն. ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության և հավաստագրման միջազգային փորձը

 

Ժեստերի լեզվի թարգմանչի մասնագիտությունը դեռևս երիտասարդ է և շատ երկրներում այն զարգացման փուլում է: Թերևս այդ է պատճառը, որ ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության և հավաստագրման վերաբերյալ առկա տեսական և պրակտիկ նյութերը սակավաթիվ են: 

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության և հավաստագրման միջազգային փորձի վերաբերյալ։ Վերջինս առաջին համապարփակ ուսումնասիրությունն է այդ թեմայով։ 

 

Զեկույցը կառուցված է չորս հիմնական մասից։ Առաջին մասում ներկայացված է ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության և հավաստագրման փորձերը՝ ըստ երկրների։ Երկրորդ մասում վերհանված են դատարաններում, իրավապահ և այլ համակարգերում ժեստերի լեզվի թարգմանիչների ծառայությունների հարցերը։ Երրորդ և չորրորդ մասերում ամփոփված են Հայաստանի Հանրապետությունում ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության և հավաստագրման հետ կապված իրավիճակը և առաջարկվող լուծումները։   

 

Հետազոտությունն իրականացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն։

 

Հետազոտությունում արտահայտված տեսակետները (բովանդակությունը) կարող են չհամընկել Շվեդիայի կառավարության տեսակետների հետ։

 

«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

 

Ընթերցել ձեռնարկը

 

Մատչելիության հայտարարություն

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ջանում է տեղեկատվական բոլոր նյութերը ստեղծել հաշմանդամություն ունեցող բոլոր անհատների համար մատչելի ձևաչափերով։ Այս էլեկտրոնային փաստաթուղթը ևս մատչելի ձևաչափով է։ Եթե այն չի համապատասխանում Ձեր կարիքներին, այլընտրանքային տարբերակները ստանալու նպատակով կարող եք գրել մեր էլ. փոստի հասցեին՝ info@dra.am: Տեղեկատվական նյութերի մատչելիության հարցումներին մենք պատասխանում ենք 48 ժամում։

29.12.2022

Հոդված9

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են