Արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումն ազդարարում է նորարարության նոր դարաշրջան, որը կարող է էականորեն ազդել հաշմանդամություն ունեցող անձանց առօրյա կյանքի տարբեր կողմերի և ընդհանրապես հասարակության վրա: Այնուամենայնիվ, փոխակերպման այս ներուժն իր հետ բերում է լուրջ մարտահրավերներ՝ հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ներառման հետ կապված:
«Արհեստական բանականության և հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանության կարգավորումները Հայաստանում» քաղաքականության փաստաթուղթն ուսումնասիրում է արհեստական բանականության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և խտրականության փոխկապակցվածությունը՝ կենտրոնանալով ԱԲ տեխնոլոգիաներում ներառականության խթանման և խտրականության բացառման վրա ինչպես գլոբալ մակարդակում, այնպես էլ Հայաստանում:
Հիմնվելով միջազգային փորձի և տեղական իրողությունների վրա՝ այն ներկայացնում է գործնական առաջարկություններ քաղաքականություն մշակողներին՝ համատեղ մշակելու և իրականացնելու ԱԲ լուծումներ, որոնք հզորացնում են հաշմանդամություն ունեցող անձանց՝ ապահովելով ԱԲ առաջընթացից ակնհայտ օգուտներ:
Քաղաքականության հետազոտությունը մշակել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն Արհեստական բանականության և հասարակության եվրոպական հիմնադրամի և Հաշմանդամության եվրոպական ֆորումի աջակցությամբ՝ «Հաշմանդամության առումով ներառական արհեստական բանականություն» ծրագրի շրջանակում։
Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն։ Արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Արհեստական բանականության և հասարակության եվրոպական հիմնադրամի և Հաշմանդամության եվրոպական ֆորումի տեսակետների հետ։
Մատչելիության հայտարարություն
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ջանում է տեղեկատվական բոլոր նյութերը ստեղծել հաշմանդամություն ունեցող բոլոր անհատների համար մատչելի ձևաչափերով։ Այս էլեկտրոնային փաստաթուղթը ևս մատչելի ձևաչափով է։ Եթե այն չի համապատասխանում Ձեր կարիքներին, այլընտրանքային տարբերակները ստանալու նպատակով կարող եք գրել մեր էլ. փոստի հասցեին՝ info@dra.am: Տեղեկատվական նյութերի մատչելիության հարցումներին մենք պատասխանում ենք 48 ժամում։