hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Հոգեկան առողջության ծառայություններից առաջին անգամ օգտվելու մարտահրավերները

Հոգեկան առողջության ծառայություններից առաջին անգամ օգտվելու մարտահրավերները

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը, «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում իրականացնում է ամենամսյա քննարկումների շարքը։

 

Քննարկումներն ուղղված են ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտի խնդիրների և մարտահրավերների բացահայտմանը, ինչպես նաև դրանց ուղղված առաջարկությունների ներկայացմանն ու քննարկմանը։ Հանդիպումները նախատեսված են հոգեկան առողջության ծառայություններից օգտվող կամ օգտված անձանց համար, որոնք կիսվում են իրենց փորձով, ներկայացնում են խնդիրներն ու ոլորտային բարեփոխումներին ուղղված իրենց առաջարկները։ Յուրաքանչյուր քննարկում ամփոփվում է և ներկայացվում որոշում կայացնողներին և այլ շահագրգիռ կողմերի։

 

Առաջին քննարկման թեման էր հոգեկան առողջության մասնագետ փնտրելու փորձառությունն ու հնարավոր դժվարությունները։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հոգեկան առողջության ծառայություններին դիմելուն, այդ ծառայություններից օգտվելու փորձառությանն ու հանդիպած խոչընդոտներին առնչվող հարցեր։ Մասնակիցները բարձրաձայնել են այն հիմնական խոչընդոտներն ու մարտահրավերները, որոնց բախվել են ծառայություններ փնտրելիս և դրանցից օգտվելիս։

 

Մասնակիցները ներկայացրել են նաև իրենց առաջարկները, որոնք ամփոփված են սույն փաստաթղթում։  

 

 

Ընթերցել pdf տարբերակով

 

Ընթերցել docx տարբերակով

 

Սույն փաստաթուղթը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

 

«Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից:

 

02.09.2024

Հոդված25

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են