hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Հրապարակվել են 2017-2021 թթ. համալիր ծրագրի գնահատման արդյունքները

Հրապարակվել են 2017-2021 թթ. համալիր ծրագրի գնահատման արդյունքները

Զեկույցում ամփոփված են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ. համալիր ծրագրի*» իրականացման գնահատման արդյունքները։ 

 

Գնահատման շրջանակներում հաշվի են առնվել միջոցառումների քանակապես չափելիությունը, դրանց չափելիությունը արդյունքին հասնելու տեսանկյունից և կատարման աստիճանը։

 

Նշված ուղղություններով առաջընթաց գրանցելու նպատակով սահմանվել են 40 թիրախային ցուցանիշ և 62 գործողություն (միջոցառում)։ Բոլոր 62 միջոցառումներից քանակապես չափելի են 18-ը (29%), իսկ  44-ը չափելի չեն (71%)։ Նախատեսված 62 միջոցառումներից լիովին իրականացվել են 23-ը, մասամբ՝ 14-ը: Չեն իրականացվել 16 միջոցառումներ։ Արդյունքին հասնելու տեսանկյունից չեն չափվել 9 միջոցառումներ։ 

 

Արդյունքների վերլուծության հիման վրա մշակվել են գործնական առաջարկություններ՝ ուղղված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, համալիր ծրագրի իրականացման համար պատասխանատու մյուս մարմիններին։

 

Զեկույցի արդյունքները կարող են արժեքավոր ռեսուրս լինել քաղաքականությունների մշակման, դրանց իրականացման արդյունավետության բարձրացման և մշտադիտարկման ու գնահատման մեխանիզմների ներդրման (զարգացման) նպատակով։

 

Հետազոտությունն իրականացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն։ Հետազոտությունում արտահայտված տեսակետները (բովանդակությունը) կարող են չհամընկել Շվեդիայի կառավարության տեսակետների հետ։

 

«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

 

Ընթերցել զեկույցի ամբողջական տարբերակը

 

* Համալիր ծրագիրը միասնական և համակարգված քաղաքականության փաստաթուղթ է, որի հիման վրա պետք է իրականացվեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում պետական քաղաքականությունը 2017-2021 թվականներին։

29.04.2022

Հոդված 33

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են