Ծրագիրն իրականացվել է ՄԱԶԾ և ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» համատեղ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։
Ծրագրի տևողությունը՝ 15.01.2022-15.02.2022 թթ.
Ծրագրի նպատակը՝
Աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալ գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման գործում։
Ծրագրի խնդիրները՝
1. Մշակել «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող մատչելիության պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
2. Մշակել «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
3. Մշակել «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
4. Մշակել «Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների գործունեության մշտադիտարկման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի նախագիծը։
Նախագծերի* հղումները՝
- «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող մատչելիության պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ - https://www.e-draft.am/projects/4044
- «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ - https://www.e-draft.am/projects/4029
- «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ - https://www.e-draft.am/projects/4043
- «Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների գործունեության մշտադիտարկման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի նախագիծը հրապարակված չէ, սակայն ընդունվել է։
Ծրագրի վերաբերյալ հրապարակումները սոցիալական ցանցերում՝
- https://www.facebook.com/DisabilityRightsAgenda/photos/326821932835561
- https://www.facebook.com/DisabilityRightsAgenda/photos/326191409565280
- https://www.facebook.com/DisabilityRightsAgenda/photos/323804733137281
* Նախագծերում արտահայտված դիրքորոշումները պատկանում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԶԾ կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ տեսակետների հետ։