hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում

Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում

Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։ 

 

Ծրագրի տևողությունը՝ 01.01.2024-31.12.2026 թթ.

 

Ծրագրի նպատակը՝

Ծրագրի նպատակն է աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքների վրա հիմնված մոտեցման ինտեգրմանը` ստեղծելով քաղաքականություն և մեխանիզմներ մատչելի, ներառական և ապացույցների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների և Հայաստանում հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ հասարակության բարենպաստ վերաբերմունքի համար:

 

Ծրագրի խնդիրները՝

  • Մշակել իրավունքների վրա հիմնված հոգեկան առողջության քաղաքականություն և գործիքներ՝ ՄԱԿ-ի կոնվենցիաներին և միջազգային չափանիշներին համապատասխան,
  • Իրավունքների վրա հիմնված տեսանկյունից ջատագովել քաղաքականությունների և գործիքների ներդրման և վերանայման ուղղությամբ,
  • Վերանայել և կատարելագործել ՀՀ-ում գործող հոգեսոցիալական ծառայությունները,
  • Մշակել և փորձարկել հոգեկան առողջության համայնքային նոր ծառայություններ և վաղ նույնականացման մեխանիզմներ ՀՀ-ում,
  • Բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու հետաքրքրությունը հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ՝ շեշտը դնելով առկա խարանի և խտրական վերաբերմունքի նվազեցման վրա:

26.02.2024

Հոդված25, Հոդված29, Article29, Article25

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են