hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Արդյունավետ և լիարժեք մասնակցություն քաղաքականության մշակմանը և մոնիթորինգին

Արդյունավետ և լիարժեք մասնակցություն քաղաքականության մշակմանը և մոնիթորինգին

Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

 

Ծրագրի իրագործման ժամանակահատված՝ 01.07.2021-28.02.2022

 

Ծրագրի նպատակ՝

Աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի մասնակցային մշակման և իրականացման մոնիթորինգի և գնահատման միջոցով։

 

Ծրագրի խնդիրներ՝

 

1. Գնահատել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ. համալիր ծրագրի իրականացումը և ներկայացնել կատարման բարելավման վերաբերյալ առաջարկություններ,

 

2. Աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2026 թթ. համալիր ծրագրի մշակման աշխատանքներում՝

  • խթանելու համալիր ծրագրի նախագծի՝ հետազոտությունների հիման վրա լինելը և համապատասխանությունը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային,
  • ապահովելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը ծրագրի մշակմանը,
  • աջակցելու նախարարությանը՝ համալիր ծրագրին առնչվող խորհրդակցությունների (այդ թվում՝ խորհրդակցական մարմինների միջոցով իրականացվող) և տեղեկատվության մատչելիությունն ապահովելու հարցում։

 

3. Զարգացնել կազմակերպության՝ մոնիթորինգի և ջատագովության ինստիտուցիոնալ կարողությունները (այդ թվում՝ անհրաժեշտ ընթացակարգերի, գործիքների և ձևաչափերի մշակման միջոցով) և բարձրացնել կազմակերպության տեսանելիությունը։

 

Ծրագրին առնչվող նյութեր՝

 

 

28.06.2021

Հոդված 29, Հոդված 33

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են