hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Սոցիալական աշխատողի ծառայությունների մատուցման հրավեր

Սոցիալական աշխատողի ծառայությունների մատուցման հրավեր

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը փնտրում է սոցիալական աշխատողի ծառայություններ մատուցող անձի (կազմակերպության)։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Հայտնաբերել սոցիալական աջակցության կարիք ունեցող հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց, նրանց ընտանիքներին և աջակցել նրանց սոցիալական ծառայություններ ստանալու հարցում.
  • Իրականացնել նախնական և շարունակական գնահատումներ՝ բացահայտելու հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց կարիքները, ուժեղ կողմերը և մարտահրավերները.
  • Մշակել և թարմացնել սոցիալական աջակցություն ստացողի անհատական ծրագիրը՝ ապահովելով անձի իրազեկ համաձայնությունը և աջակցող ցանցի ներգրավվածությունը.
  • Բացահայտել և քարտեզագրել համայնքում հասանելի ռեսուրսները.
  • Օգտագործել տվյալ տարածաշրջանում առկա աջակցող ցանցը` սոցիալական անհատական ծրագիրն իրականացնելու նպատակով. 
  • Կատարել տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելու սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները. 
  • Համակարգել սոցիալական անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը, կազմակերպել խմբային (բազմամասնագիտական) քննարկումներ և ուղղորդել սոցիալական աջակցություն ստացողին տարբեր մասնագիտացված կազմակերպություններ.
  • Ստանձնել միջնորդի դեր տարբեր կազմակերպությունների միջև` ապահովելով կազմակերպությունների միջև համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի պաշտպանության առաջնային դերը. 
  • Անհրաժեշտության դեպքում ուղեկցել անձանց տարբեր պետական մարմիններ և աջակցել դիմումների, բողոքների և այլ փաստաթղթերի ձևակերպման ժամանակ.
  • Պահպանել մատուցված ծառայությունների, ծառայություն ստացած անձանց և աշխատանքների արդյունքում ձեռք բերված արդյունքների մասին մանրամասն գրանցամատյան, ապահովել դեպքերի ամբողջական փաստաթղթավորումը.
  • Պատրաստել ամսական հաշվետվություն, որոնցում կամփոփվեն արձանագրված հիմնական մարտահրավերները, սոցիալական աշխատողի կարիքները և առաջարկները.
  • Ներկայացնել առաջարկություններ սոցիալական աջակցության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ.
  • Համագործակցել ծրագրային թիմի և կազմակերպության աշխատակազմի հետ՝ բացահայտելու ընթացիկ հիմնական մարտահրավերները և արձագանքի հնարավոր ձևերը.
  • Մասնակցել կազմակերպության կամ այլ կառույցների կարողությունների զարգացման դասընթացներին և հանդիպումներին.
  • Կատարել պաշտոնից ենթադրվող այլ պարտականություններ։

 

Պահանջվող որակավորումներ և փորձ՝

Դիմողը պետք է ունենա՝

  1. «Սոցիալական աշխատանքի» բարձրագույն մասնագիտական կրթություն, կամ
  2. Այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած անձը, որն ունի սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ:

Արցախյան բարբառի և հայերեն ժեստերի լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

 

Այլ պայմաններ
Աշխատանքը կես դրույքով է։ Պայմանագիրը նախատեսվում է կնքել վեց ամսով՝ երկարացման հնարավորությամբ։

Կազմակերպության գրասենյակը գտնվու է Երևանում՝ Գր. Լուսավորչի փ., 12։ Աշխատանքը որոշ օրերի կարող է իրականացվել հեռավար։
Կազմակերպությունն առաջարկում է ճկուն աշխատանքային գրաֆիկ։

 

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) (հայերեն կամ անգլերեն) մինչև 2023 թ. նոյեմբերի 26-ը (ներառյալ) գրելով info@dra.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «Սոցիալական աշխատող»:
Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։ 

 

Կազմակերպության մասին

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը նորաստեղծ հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։



19.11.2023

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են