«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն հրավիրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնելու գնային առաջարկ՝ մատչելի միջոցառումների կազմակերպման համապարփակ ուղեցույցի մշակման համար։
Ընդհանուր տեղեկություններ
Շատ դեպքերում առցանց միջոցառումները (հանրային քննարկումներ, դասընթացներ, կոնֆերանսներ և այլն) մնում են անմատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մշակվելիք ուղեցույցի նպատակն է աջակցել միջոցառումների կազմակերպիչներին՝ տրամադրելով գործնական խորհուրդներ ներառական և մատչելի միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Ուղեցույցը պետք է անդրադառնա հարցի բոլոր ասպեկտներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերին առնչվող առանձնահատուկ նկատառումներին։
Ուղեցույցի մշակողի առաջադրանքները
Ուղեցույցի մշակողի առաջադրանքները
Մշակողը պետք է՝
- Մշակի առցանց միջոցառումներ կազմակերպելու ուղեցույց՝ կենտրոնանալով ներառականության և մատչելիության վրա.
- Ներառի գործնական օրինակներ, որոնք կօգնեն առցանց միջոցառումների կազմակերպիչներին ապահովել բոլոր մասնակիցների լիարժեք ներգրավվածությունը.
- Նախատեսի միջոցառումների պլանավորման, իրականացման և գնահատման վերաբերյալ առաջարկներ և այլ աջակցող նյութեր (օր.՝ ստուգացանկեր).
- Կազմակերպության դիտարկումների հիման վրա վերանայի ուղեցույցի նախագիծը և ներկայացնի վերջնական տարբերակը:
Որակավորման պահանջներ
- Հայերենի գերազանց իմացություն
- Ներառականության, մատչելիության և միջոցառումների կազմակերպման ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Հաղորդակցական հմտություններ
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝
- Ինքնակենսագրական (CV)
- Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի),
- Մշակված ուղեցույցի/ձեռնարկի առնվազն 2 օրինակ
- Իրավաբանական անձանց դեպքում՝ գրանցման վկայական և գործունեության մասին տեղեկություններ
Ծառայության մատուցման և վճարման ժամանակացույց
- Մատուցման ժամկետ՝ 01.02.2025 - 28.02.2025
- Վճարումները կիրականացվեն երեք փուլով՝
- Ուղեցույցի նախագծումից հետո՝ 30%
- Նախնական տարբերակը տրամադրելուց հետո՝ 30%
- Վերջնական տարբերակը տրամադրելուց հետո՝ 40%
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2025 թ.-ի հունվարի 30-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «DRA-GD-2025»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։
Ծրագրի մասին
Ուղեցույցը մշակվելու է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ընդլայնելով մասնակցության հնարավորությունները ներառական հանրային միջոցառումների միջոցով» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է ստեղծել ավելի ներառական հասարակություն Հայաստանում՝ բարելավելով հանրային միջոցառումների մատչելիությունը և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության հնարավորությունները։
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Քաունթերփարթ Ինթերնեշնլը՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։
Կազմակերպության մասին
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։