hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
ՈՒղեցույցի մշակման ծառայությունների մատուցման հրավեր

ՈՒղեցույցի մշակման ծառայությունների մատուցման հրավեր

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն հրավիրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնելու գնային առաջարկ՝ մատչելի միջոցառումների կազմակերպման համապարփակ ուղեցույցի մշակման համար։

Ընդհանուր տեղեկություններ

Շատ դեպքերում անցանց միջոցառումները (հանրային քննարկումներ, դասընթացներ, կոնֆերանսներ և այլն) մնում են անմատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մշակվելիք ուղեցույցի նպատակն է աջակցել միջոցառումների կազմակերպիչներին՝ տրամադրելով գործնական խորհուրդներ ներառական և մատչելի միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Ուղեցույցը պետք է անդրադառնա հարցի բոլոր ասպեկտներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերին առնչվող առանձնահատուկ նկատառումներին։

Ուղեցույցի մշակողի առաջադրանքները

Ուղեցույցի մշակողի առաջադրանքները

Մշակողը պետք է՝

  • Մշակի անցանց միջոցառումներ կազմակերպելու ուղեցույց՝ կենտրոնանալով ներառականության և մատչելիության վրա.
  • Ներառի գործնական օրինակներ, որոնք կօգնեն անցանց միջոցառումների կազմակերպիչներին ապահովել բոլոր մասնակիցների լիարժեք ներգրավվածությունը.
  • Նախատեսի միջոցառումների պլանավորման, իրականացման և գնահատման վերաբերյալ առաջարկներ և այլ աջակցող նյութեր (օր.՝ ստուգացանկեր).
  • Կազմակերպության դիտարկումների հիման վրա վերանայի ուղեցույցի նախագիծը և ներկայացնի վերջնական տարբերակը:

 

Որակավորման պահանջներ

  • Հայերենի գերազանց իմացություն
  • Ներառականության, մատչելիության և միջոցառումների կազմակերպման ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Հաղորդակցական հմտություններ

 

Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝

  • Ինքնակենսագրական (CV)
  • Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի),
  • Մշակված ուղեցույցի/ձեռնարկի առնվազն 2 օրինակ
  • Իրավաբանական անձանց դեպքում՝ գրանցման վկայական և գործունեության մասին տեղեկություններ

 

Ծառայության մատուցման և վճարման ժամանակացույց

  • Մատուցման ժամկետ՝ 01.02.2025 - 28.02.2025
  • Վճարումները կիրականացվեն երեք փուլով՝
  1. Ուղեցույցի նախագծումից հետո՝ 30%
  2. Նախնական տարբերակը տրամադրելուց հետո՝ 30%
  3. Վերջնական տարբերակը տրամադրելուց հետո՝ 40%

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2025 թ.-ի հունվարի 30-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝  նամակի թեմայի տողում նշելով «DRA-GD-2025»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։ 

 

Ծրագրի մասին

Ուղեցույցը մշակվելու է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ընդլայնելով մասնակցության հնարավորությունները ներառական հանրային միջոցառումների միջոցով» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է ստեղծել ավելի ներառական հասարակություն Հայաստանում՝ բարելավելով հանրային միջոցառումների մատչելիությունը և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության հնարավորությունները։

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Քաունթերփարթ Ինթերնեշնլը՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։

 

Կազմակերպության մասին
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։ 

 



21.01.2025

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են