hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Ծառայությունների մատուցման հրավեր

Ծառայությունների մատուցման հրավեր

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնելու գնային առաջարկ հետազոտական աշխատանքների իրականացման համար։ Հետազոտությունը վերաբերելու է հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային մասնակցության վրա՝ հանրային տարածքների  ունեցած ազդեցությանը։

 

Փորձագիտական ծառայության նպատակը
Ծառայություններ մատուցողը պետք է մշակի հետազոտություն մեթոդաբանությունը, իրականացնի տվյալների հավաքագրումը և տվյալների վերլուծությունը։ 

 

Աշխատանքի ծավալը
Ծառայություններ մատուցողի հիմնական պարտականություններն են՝

  • Մշակել հետազոտության մեթոդաբանությունը,
  • Իրականացնել դաշտային աշխատանքը՝ տվյալների հավաքումը,
  • Վերլուծել տվյալները և տրամադրել զեկույցի նախնական տարբերակը։  

 

Ակնկալվող արդյունքը

Համագործակցության արդյունքում ծառայություն մատուցողը պետք է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ին տրամադրի հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային մասնակցության վրա՝ հանրային տարածքների  ունեցած ազդեցության վերաբերյալ հետազոտական զեկույց։

 

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն (ընկերությունների դեպքում՝ պատասխանատուների բարձրագույն կրթություն)
  • Հետազոտությունների իրականացման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ (ընկերությունների դեպքում՝ առնվազն 5 տարվա գործունեության հավաստում)
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հայաստանյան հիմնախնդիրների վերաբերյալ պատկերացում, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի վերաբերյալ իրազեկվածություն.
  • Գրական հայերենի գերազանց իմացություն։

 

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝ 

  • Ինքնակենսագրական (CV) կամ կազմակերպության գործունեության մասին տեղեկություններ,
  • Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի),

 

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2023 թ.նոյեմբերի 24-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «Ծառայությունների մատուցում»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։ 

 

Կազմակերպության մասին

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը նորաստեղծ հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։

 

Ծրագրի մասին

Ծրագիրն իրականացվում է Counterpart International Representative office in Armenia (Counterpart) / Քաունթերփարթ Ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության (Քաունթերփարթ) հետ համատեղ  «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից։


Ծրագրի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող համայնքի ներգրավվածությունը համընդհանուր ձևավորված հանրային պարկերի մշակման և իրականացման միջոցով:





19.11.2023

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են