hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Աշխատանքի հայտարարություն. Ջատագովության պատասխանատու

Աշխատանքի հայտարարություն. Ջատագովության պատասխանատու

Մեր մասին. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող առաջատար կազմակերպություն է։ Մեր առաքելությունն է նպաստել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի իրականացմանը և խթանել ներառական հասարակություն, որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ:

 

Վայրը՝ Երևան, Հայաստան

 

Դիմելու վերջնաժամկետ՝ Բաց է մինչև համալրումը

 

Աշխատանքի մեկնարկը՝ Հնարավորինս շուտ

 

Պաշտոն՝ Ջատագովության պատասխանատու

 

Պաշտոնի նկարագրություն. Ջատագովության պատասխանատուն ուղղակիորեն աշխատում է ծրագրերի ղեկավարի և ծրագրի համակարգողի հետ և աջակցում է նրան ծրագրերի կառավարման և իրականացման տարբեր փուլերում: Անձը պատասխանատու է հոգեկան առողջության ոլորտում կազմակերպության ծրագրերի, նախաձեռնությունների և քաղաքականության ուղղությունների մշակման, իրականացման և փաստահավաք ու իրավապաշտպան աշխատանքի համար՝ ապահովելով, որ հոգեկան առողջության իրավունքները ներառվեն պետական քաղաքականություններում և հասարակական կյանքում։

 

Պարտականություններ.

  • Համակարգել ծրագրի շրջանակներում իրականացվող ջատագովությանն ուղղված գործողությունները, 
  • Մշակել հոգեկան առողջության ծառայություններից նախկինում օգտված կամ օգտվող կամ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց  (այսուհետ՝ Ծառայություններից օգտվողներ) հայտնաբերման և ծրագրի գործողություններում ներգրավման ռազմավարություն, 
  • Մշակված ռազմավարության համաձայն հայտնաբերել ծառայություններից օգտվող անձանց,
  • Շարունակաբար կապի մեջ լինել ծառայություններից օգտվող անձանց հետ, տեղեկացնել ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների և այլ գործողությունների մասին,
  • Ապահովել ծառայություններից օգտվող անձանց մասնակցությունը ծրագրի շրջանակներում իրականացվող գործողություններին և միջոցառումներին,
  • Համակարգել ծառայություններից օգտվող անձանց հետ ամսական հանդիպումների կազմակերպումը, 
  • Մասնակցել ծրագրի շրջանակներում կազամակերպվող աշխատաժողովների պլանավորման և իրականացման աշխատանքներին, 
  • Մասնակցել ծրագրի շրջանակներում իրականացվող արշավների պլանավորման և իրականացման աշխատանքներին,
  • Մասնակցել ծրագրի շրջանակներում կազմակերպվող առցանց դասընթացների պլանավորման և իրականացման աշխատանքներին,
  • Մասնակցել ծրագրի շրջանակներում ծառայություն ստացողներին մենթորության տրամադրման աշխատանքների կազմակերպմանը, 
  • Քարտեզագրել ջատագովության հարցերով հիմնական շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ պետական մարմիններին, միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա ներկայացուցչություններին, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին,
  • Ծրագրի շրջանակներում ներկայացնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն տարբեր շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներում և ներկայացնել կազմակերպության դիրքորոշումը ծրագրից բխող հարցերի շուրջ,
  • Մշտադիտարկել ԶԼՄ-ների՝ հաշմանդամության և հոգեկան առողջության թեմաներով լուսաբանումները։  
  • Կատարել պաշտոնից ենթադրվող այլ պարտականություններ։

 

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն.
  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ.
  • Հայերեն և անգլերենեի հաղորդակցման գերազանց կարողություն, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր.
  • Microsoft Office Suite-ի իմացություն (Word, Excel, PowerPoint).
  • Որպես թիմի մաս՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ համատեղ աշխատելու ունակություն.
  • Նվիրում կազմակերպության առաքելությանը և արժեքներին:

 

Նախընտրելի որակավորումներ.

  • Աշխատանքային առնվազն երկու տարվա փորձ քաղաքացիական հասարակությունում. 
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բարձր գիտակցում.
  • Ջատագովության փորձ։

 

 

Աշխատանքային պայմանավորվածություն. Աշխատանքի վայրը Երևանում է։ Այս պաշտոնը հեռավար չէ: Այնուամենայնիվ, հիբրիդային աշխատանքի պայմանավորվածությունը կարող է դիտարկվել, եթե պահանջվի որպես խելամիտ հարմարեցում:

 

Հավասար հնարավորությունների և ներառման հայտարարություն. Կազմակերպությունը նպաստում է բազմազանությանը և ներառմանը և ողջունում է բոլոր որակավորված անձանց դիմումները՝ անկախ ռասայից, մաշկի գույնից, կրոնից, սեռից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, ազգությունից, տարիքից, հաշմանդամությունից կամ հաշմանդամության տեսակից կամ որևէ այլ հատկանիշից, որը պաշտպանված է ՀՀ օրենսդրությամբ։

 

Խելամիտ հարմարեցումներ. Կազմակերպությունը պարտավորվում է խելամիտ հարմարեցումներ ապահովել հաշմանդամություն ունեցող հայտատուներին: Եթե հայտի կամ հարցազրույցի ընթացքում հարմարեցման կարիք ունեք, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ info@dra.am հասցեով։

 

Ինչպես դիմել. Հետաքրքրված թեկնածուներին հրավիրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) կամ ուղեկցող նամակը ներկայացնել info@dra.am էլ. փոստին։ Ուղեկցող նամակը (3-4 պարբերություն) կարող է տրամադրել համապատասխան տեղեկություններ Ձեր հմտությունների, փորձի և հետաքրքրվածության մասին։ Խնդրում ենք նամակի թեմայի տողում նշել «Ջատագովության պատասխանատու» բառերը: Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատվի 2 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Խնդրում ենք հայտարարության հետ կապված հարցեր չուղղել կազմակերպության աշխատակազմին՝ խուսափելու շահերի բախման իրավիճակներից։ 

06.05.2025

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են