Մեր մասին. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող առաջատար կազմակերպություն է։ Մեր առաքելությունն է նպաստել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի իրականացմանը և խթանել ներառական հասարակություն, որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ:
Վայրը՝ Երևան, Հայաստան
Դիմելու վերջնաժամկետ՝ Բաց է մինչև համալրումը
Աշխատանքի մեկնարկը՝ Հունվարի 1, 2024
Պաշտոն՝ Ծրագրի համակարգող
Պաշտոնի նկարագրություն. Ծրագրի համակարգողն ուղղակիորեն աշխատում է ծրագրերի ղեկավարի հետ և աջակցում է նրան ծրագրերի կառավարման և իրականացման տարբեր փուլերում:
Պարտականություններ.
Ծրագրերի համակարգողի հիմնական պարտականություններն են՝
- Աջակցել ծրագրերի աշխատանքային պլանների մշակմանը, ներառյալ ժամանակացույցի սահմանումը, նպատակների սահմանումը և անհրաժեշտ ռեսուրսների որոշումը.
- Համակարգել ծրագրերի ամենօրյա գործառնական ասպեկտները, թիմերի համակարգումը, ծրագրերի ժամանակացույցին համապատասխան գործողությունների ապահովումը.
- Մշտադիտարկել ծրագրերի բյուջեները, ծախսերի վերահսկողությունը և ֆինանսական հաշվետվությունների կազմման հարցում աջակցությունը
- Հեշտացնել ծրագրերի թիմի ներսում և արտաքին շահագրգիռ կողմերի հետ հաղորդակցությունը, այդ թվում՝ առաջընթացի հաշվետվությունների, հանդիպման արձանագրությունների և այլ համապատասխան փաստաթղթերի պատրաստումը և տարածումը.
- Համագործակցել ծրագրերի շահագրգիռ կողմերի, ներառյալ ծրագրերի շահառուների և գործընկերների հետ՝ ապահովելու նրանց կարիքներն ու ակնկալիքները.
- Աջակցել ծրագրերի արդյունքների մշտադիտարկմանը և գնահատմանը տվյալների հավաքման և վերլուծության միջոցով.
- Ապահովել ծրագրերի համապատասխանությունը ինչպես ներքին քաղաքականություններին և ընթացակարգերին, այնպես էլ օրենսդրական և ֆինանսավորող կազմակերպության կանոնակարգերին.
- Աջակցել ծրագրերի ռեսուրսների կառավարմանը, ներառյալ մարդկային ռեսուրսները, նյութերը և սարքավորումները.
- Նպաստել ծրագրերի անձնակազմի և կամավորների վերապատրաստման և զարգացման աշխատանքներին` բարձրացնելով ծրագրերին առնչվող նրանց հմտություններն ու գիտելիքները.
- Ներգրավել ջատագովության ջանքերին՝ ծրագրերի նպատակներն ու ՀԿ-ի առաքելությունն առաջ տանելու համար.
- Ապահովել ծրագրերի մասնակիցների և շահագրգիռ այլ կողմերի հետադարձ կապը՝ օգտագործելով այս տեղեկություններն ապագա ծրագրերում բարելավումներ անելու համար:
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն.
- Ծրագրերի կառավարման և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով աշխատանքային առնվազն երկու տարվա փորձ.
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ.
- Հայերեն և անգլերենեի հաղորդակցման գերազանց կարողություն, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր.
- Microsoft Office Suite-ի իմացություն (Word, Excel, PowerPoint).
- Որպես թիմի մաս՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ համատեղ աշխատելու ունակություն.
- Նվիրում կազմակերպության առաքելությանը և արժեքներին:
Նախընտրելի որակավորումներ.
- Հոգեկան առողջության ոլորտում ծրագրերի համակարգման փորձ.
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բարձր գիտակցում։
Աշխատանքային պայմանավորվածություն. Աշխատանքի վայրը Երևանում է։ Այս պաշտոնը հեռավար չէ:
Հավասար հնարավորությունների և ներառման հայտարարություն. Կազմակերպությունը նպաստում է բազմազանությանը և ներառմանը և ողջունում է բոլոր որակավորված անձանց դիմումները՝ անկախ ռասայից, մաշկի գույնից, կրոնից, սեռից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, ազգությունից, տարիքից, հաշմանդամությունից կամ հաշմանդամության տեսակից կամ որևէ այլ հատկանիշից, որը պաշտպանված է ՀՀ օրենսդրությամբ։
Խելամիտ հարմարեցումներ. Կազմակերպությունը պարտավորվում է խելամիտ հարմարեցումներ ապահովել հաշմանդամություն ունեցող հայտատուներին: Եթե հայտի կամ հարցազրույցի ընթացքում հարմարեցման կարիք ունեք, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ info@dra.am հասցեով։
Ինչպես դիմել. Հետաքրքրված թեկնածուներին հրավիրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) կամ ուղեկցող նամակը ներկայացնել info@dra.am էլ. փոստին։ Խնդրում ենք նամակի թեմայի տողում նշել «Ծրագրի համակարգող» բառերը: Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատվի 2 աշխատանքային օրվա ընթացքում։
Խնդրում ենք հայտարարության հետ կապված հարցեր չուղղել կազմակերպության աշխատակազմին՝ խուսափելու շահերի բախման իրավիճակներից։