hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Աշխատանքի հայտարարություն. Ծրագրերի ղեկավարի օգնական

Աշխատանքի հայտարարություն. Ծրագրերի ղեկավարի օգնական

Մեր մասին. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող առաջատար կազմակերպություն է։ Մեր առաքելությունն է նպաստել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի իրականացմանը և խթանել ներառական հասարակություն, որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ:

 

Վայրը՝ Երևան, Հայաստան

 

Դիմելու վերջնաժամկետ՝ Բաց է մինչև համալրումը

 

Աշխատանքի մեկնարկը՝ Հնարավորինս շուտ

 

Պաշտոն՝ Ծրագրերի ղեկավարի օգնական

 

Պաշտոնի նկարագրություն. Ծրագրերի ղեկավարի օգնականը ուղղակիորեն աշխատում է ծրագրերի ղեկավարի հետ և աջակցում է նրան ծրագրերի կառավարման և իրականացման տարբեր փուլերում: 

 

Պարտականություններ.

  • Աջակցել ծրագրերի ղեկավարին ծրագրերի գործողությունների պլանավորման, համակարգման և իրականացման գործում.
  • Աջակցել ծրագրային փաստաթղթերի, ներառյալ հաշվետվությունների, ներկայացումների և նամակագրության պատրաստմանը և պահպանմանը.
  • Պլանավորել և կազմակերպել հանդիպումներ, դասընթացներ և միջոցառումներ՝ կապված ծրագրերի գործունեության հետ.
  • Դիտարկել ծրագրերի առաջընթացը և կանոնավոր թարմացումներ պատրաստել ծրագրերի ղեկավարի համար.
  • Կատարել ադմինիստրատիվ առաջադրանքներ, ինչպիսիք են օրացույցի կառավարումը և ճանապարհորդությունների կազմակերպումը.
  • Աջակցել ծրագրերի ղեկավարին աշխատանքային պլանների, առաջընթացի հաշվետվությունների և ծրագրերի այլ հիմնական արդյունքների պատրաստման հարցում.
  • Անհրաժեշտության դեպքում ներկայացնել կազմակերպությունը կոնֆերանսների, սեմինարների և այլ աշխատանքային ​​հանդիպումների ժամանակ:

 

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն.
  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ.
  • Հայերեն և անգլերենեի հաղորդակցման գերազանց կարողություն, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր.
  • Microsoft Office Suite-ի իմացություն (Word, Excel, PowerPoint).
  • Որպես թիմի մաս՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ համատեղ աշխատելու ունակություն.
  • Նվիրում կազմակերպության առաքելությանը և արժեքներին:

 

Նախընտրելի որակավորումներ.

  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ, սակայն նախկին փորձը նմանատիպ պաշտոնում կդիտվի որպես առավելություն.
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բարձր գիտակցում.
  • Ծրագրի կառավարման և համակարգման փորձ։

 

Փոխհատուցվող փորձաշրջան. Աշխատանքի առաջին ամիսը կլինի փոխհատուցվող փորձաշրջան: Այս ընթացքում թեկնածուի կատարողականը կգնահատվի և որոշում կկայացվի աշխատանքի շարունակման վերաբերյալ։

 

Աշխատանքային պայմանավորվածություն. Աշխատանքի վայրը Երևանում է։ Այս պաշտոնը հեռավար չէ: Այնուամենայնիվ, հիբրիդային աշխատանքի պայմանավորվածությունը կարող է դիտարկվել, եթե պահանջվի որպես խելամիտ հարմարեցում:

 

Հավասար հնարավորությունների և ներառման հայտարարություն. Կազմակերպությունը նպաստում է բազմազանությանը և ներառմանը և ողջունում է բոլոր որակավորված անձանց դիմումները՝ անկախ ռասայից, մաշկի գույնից, կրոնից, սեռից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, ազգությունից, տարիքից, հաշմանդամությունից կամ հաշմանդամության տեսակից կամ որևէ այլ հատկանիշից, որը պաշտպանված է ՀՀ օրենսդրությամբ։

 

Խելամիտ հարմարեցումներ. Կազմակերպությունը պարտավորվում է խելամիտ հարմարեցումներ ապահովել հաշմանդամություն ունեցող հայտատուներին: Եթե հայտի կամ հարցազրույցի ընթացքում հարմարեցման կարիք ունեք, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ info@dra.am հասցեով։

 

Ինչպես դիմել. Հետաքրքրված թեկնածուներին հրավիրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը ներկայացնել info@dra.am էլ. փոստին։ Ուղեկցող նամակը (3-4 պարբերություն) պետք է տրամադրի համապատասխան տեղեկություններ Ձեր հմտությունների, փորձի և հետաքրքրվածության մասին։ Խնդրում ենք նամակի թեմայի տողում նշել «Ծրագրերի ղեկավարի օգնական» բառերը: Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատվի 2 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Խնդրում ենք հայտարարության հետ կապված հարցեր չուղղել կազմակերպության աշխատակազմին՝ խուսափելու շահերի բախման իրավիճակներից։ 

07.08.2024

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են