hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Երկօրյա դասընթաց լրագրողների համար. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա»

Երկօրյա դասընթաց լրագրողների համար. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա»

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն սիրով հրավիրում է մասնակցելու «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացին։

 

Դասընթացը նախատեսված է լրագրողների և խմբագիրների համար, որոնք վերջին երկու տարվա ընթացքում չեն մասնակցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող դասընթացի։

 

Երկու օրերի ընթացքում կքննարկվեն ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին և Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին առնչվող հարցերը, լուսաբանման սկզբունքները, այնպես էլ կոռուպցիայի ազդեցությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վրա։

 

Դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 22-23-ը։

 

Դասընթացը տեղի է ունենալու Երևանից դուրս։ Կազմակերպությունը կհոգա Երևանից դասընթացի անցկացման վայր տեղափոխությունը։ Երևանից մեկնումը նախատեսվում է նոյեմբերի 22-ին՝ ժամը 9:00-ին, իսկ վերադարձը՝ նոյեմբերի 23-ին՝ 17:00-ին։

Հանդիպման լեզուն հայերենն է։ Դասընթացի վայրը մատչելի է տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց։ Այլ խելամիտ հարմարեցումների անհրաժեշտության դեպքում խնդրում ենք գրել հայտում։

 

Դասընթացին մասնակցելու համար մինչև նոյեմբերի 16-ը (18:00-ն) կարող եք գրանցվել՝ լրացնելով հայտը։

 

Դիմել

 

-

Այս միջոցառումն իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող անձինք ընդդեմ կոռուպցիայի և խտրականության» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հզորացմանը և պետական կառույցների հետ արդյունավետ փոխգործակցությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարում:

«Հաշմանդամություն ունեցող անձինք ընդդեմ կոռուպցիայի և խտրականության» ծրագիրն իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից «Հայաստան Բարեվարքություն» Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

 

 

04.11.2024

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են